Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2014թ. մայիսի 08-ին, 14-ին  ընդունվել ենհետևյալ  որոշումները`

  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում հանրապետական ծննդատան նոր շենքի կառուցման 2-րդ փուլ ու պատուհանների և դռների տեղադրում» ծրագրի  մասին   (որոշում թիվ  23-Ա առ 08.05.14թ.).
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների «Հայ Կրթական Հիմնարկություն» Հայաստանի Հանրապետության մասնաճյուղի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Ննգի գյուղի դպրոցի վերանորոգում» ծրագրի մասին   (որոշում թիվ  24-Ա առ14.05.14թ.).
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ խաչմերուկի 1-ի տեղամասի 13.65 կմ երկարությամբ հատվածի կառուցման II-րդ փուլ և կամուրջների կառուցման շինարարական աշխատանքների իրականացման»  ծրագրի  մասին   (որոշում թիվ  25-Ա առ 14.05.14թ.).

  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 99-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություն կատարելու մասին (որոշում թիվ  26-Ա):
ԿԻՍՎԵԼ