Չորրորդ տարին է, ինչ Արցախում ԼՂՀ կառավարության որոշմամբ հունիսի 10-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Սոցիալական աշխատողի ամենօրյա աշխատանքն ուղղված է անհատի հասարակական իրավիճակի բարելավմանը, բնակչության խոցելի խմբերի և նրանց առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանը: Սա դժվարին ու պատասխանատու առաքելություն է, որը պահանջում է անմնացորդ նվիրում, սրտացավություն և բարձր պատասխանատվություն:
Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Համոզված եմ, որ այսուհետ ևս խղճի ու պարտքի բարձր զգացումով կկատարեք սոցիալական աշխատողի Ձեր առաքելությունը:
Մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ս. ԱՎԱՆԵՍՅԱՆ