Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2014թ. օգոստոսի 11-ին, 22-ին  ընդունվել են հետևյալ  որոշումները`

  •  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի մարտի 25-ի թիվ 15-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություններ կատարելու մասին (որոշում թիվ  34-Ա).
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի Գանձասարի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դպրանոցի վերակառուցում մատենադարանի, հարակից տարածքների բարեկարգման և արտաքին սանհանգույցի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման» ծրագրի  մասին   (որոշում թիվ  35-Ա առ 11.08.14թ.).
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 07-ի թիվ 47-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություն կատարելու մասին (որոշում թիվ  36-Ա).
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի N 1 հիմնական դպրոցի համար գույքի և կահույքի ձեռքբերման աշխատանքներ» ծրագրի  մասին   (որոշում թիվ  37-Ա առ 22.08.14թ.).
  • 2014 թվականի հուլիսի 18-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների «Mebs Global Reach» կազմակերպության կողմից Հայաստանի  Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական  ներկայացուցչության  միջոցով  ստացված ապրանքների  բաշխման` դեղորայք (որոշում թիվ 38-Ա առ 22.08.14թ.).

2014 թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի  Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական  ներկայացուցչության  միջոցով  ստացված ապրանքների  բաշխման` դեղորայք, բժշկական և տարբեր տեսակի ապրանքներ (որոշում թիվ 39-Ա առ 22.08.14թ.):

ԿԻՍՎԵԼ