2014թ. սեպտեմբերի 23-ին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջին խմբի հաշմանդամներին և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներին տրամադրվեցին թվով 9 էլեկտրական սկուտերներ և սայլակներ: Նշված էլեկտրական սկուտերները և սայլակները 2013թ. հունիսի 21-ին նվիրաբերվել են ԼՂՀ ԱՍՀ նախարարությանը Ամերիկայի Միացյալ նահանգների «Mebs Global Reach» կազմակերպության կողմից և տրամադրվել՝ ԼՂՀ ԱՍՀ նախարարի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի որոշումների համաձայն՝ ըստ քաղաքացիների դիմումների առաջնահերթության:
Արարողությանը ներկա էին ԼՂՀ ԱՍՀ նախարար Սամվել Ավանեսյանը, նախարարության այլ պատասխանատու պաշտոնատար անձինք և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: