Տարեցների միջազգային օր

 Հոկտեմբերի 1-ը տարեցների միաջազգային օրն է: Տոնի առանձնանշումը կարևոր է իր խորհրդով. այն  ավագ ու կրտսեր սերունդների միջև կապի ամրապնդման  լավագույն  երաշխիք է:Դա իրականում  երախտագիտության  ու նվիրաբերումի  օր է: ԼՂՀ սոցիալական պաշտպանության  ռազմավարությունից բխող ու գործող օրենսդրությունը   վկայում է  տարեցների վաստակի,  դերի և մասնակցության   կարևորումը մեր իրականությունում և մեր հանրային կյանքի կառուցման գործում: Արժանապատիվ ծերության ապահովումը յուրաքանչյուր պետության վարկանշի և պատվի խնդիրն է: Եվ այդ խնդիրը առաջնահերթվում է  ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող քաղաքականության մեջ:

  Մեր սիրելի ու մեծահա՛րգ ավագներ, շնորհավորում ենք ձեզ Տարեցների օրվա առթիվ: Մենք` որդիներս,  ծնրադրում ենք ձեր վաստակի, ձեր նվիրումի ու անհատույց սիրո առաջ:   Մեր ամեն մի քայլ  ձեր  հայացքով է ուղղորդվում,  ամեն մի ձեռնարկում ` ձեր խորհրդով կենսագործվում, բացվող ամեն  ճանապարհ  ձեր օրհնությամբ է օծվում: Ձեզանից յուրաքանչյուրդ Մեծ եք, քանի որ ծնող եք,  Իմաստուն եք, քանի որ փորձով  են  սրբագործված ձեր խրատները:   Դուք ձեր ներկայությամբ  անասելի մեծ ու  անչափելի կարևոր եք:

   Եղե՛ք առողջ,  ձեզ մեր կողքին ունենալու  համար  երախտապարտ ենք.  թող այդ ապահովության զգացումը գերակա լինի , ու  թող միշտ  լինի   ձեր ներկայությունը:

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Ս. ԱՎԱՆԵՍՅԱՆ

ԿԻՍՎԵԼ