Խուլերի միջազգային օրվա առթիվ հոկտեմբերի 1-3-ը շախմատի կենտրոնական տանը տեղի են ունեցել «ԼՂՀ խուլերի միավորում» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված, խուլերի միջև նարդու և շաշկու մրցումներ, որին մասնակցել են 14-ից 62 տարեկան 17 մասնակիցներ:
Երեք օր տևած մրցումներն անցել են մրցակցության թեժ մթնոլորտում և ի հայտ են բերել հաղթողներին:
Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ:
ԼՂՀ ԱՍՀ նախարար Ս.Ավանեսյանը միջոցառման կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել մասնակիցներին և նախարարության կողմից բոլոր մրցանակակիրներին հանձնվել են հուշանվերներ: