ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2014թ. հոկտեմբերի 10-ին, 13-ին, 17-ին, 21-ին, 29-ին ընդունվել են հետևյալ որոշումները`
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 67-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություններ կատարելու մասին (որոշում թիվ 44-Ա).
- 2014 թվականի սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության հոնորար հյուպատոս Բրայան Ֆեռայի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքի բաշխման` գրքեր (որոշում թիվ 45-Ա առ 13.10.14թ.).
- «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնաճյուղի կողմից իրականացվող«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Գյունե Ճարտար գյուղի ակումբի շենքի վերանորոգում» ծրագրի մասին (որոշումթիվ 46-Ա առ 13.10.14թ.).
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի մանկապարտեզի համար գույքի պատրաստում, գնում և տեղափոխում» ծրագրի մասին (որոշում թիվ 47-Ա առ 17.10.14թ.).
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս գյուղի երեք հարյուր տեղանոց միջնակարգ դպրոցի և սպորտ դահլիճի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման» ծրագրի մասին (որոշում թիվ 48-Ա առ 17.10.14թ.).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի մարտի 25-ի թիվ 15-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություններ կատարելու մասին (որոշում թիվ 49-Ա).
- 2014 թվականի հոկտեմբերի 08-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք (որոշում թիվ 50-Ա առ 29.10.14թ.).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի Գանձասարի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դպրանոցի վերակառուցում մատենադարանի, հարակից տարածքների բարեկարգման և արտաքին սանհանգույցի կառուցում» ծրագրի մասին (որոշում թիվ 51-Ա առ29.10.14թ.).
- «Ձեռք-Ձեռքի» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում ատամները լվանալու սենյակի կահավորում» ծրագրի մասին (որոշում թիվ 52-Ա առ 29.10.14թ.).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող «Ստեփանակերտ քաղաքի Հովհաննես Թումանյան N 66 շենքի վերակառուցում՝ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի վարչական շենքի» ծրագրի մասին (որոշում թիվ 53-Ա առ 29.10.14թ.):