Հանձնաժողովի նիստ

 2014 թվականի դեկտեմբերի 1-ին, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ս.Ավանեսյանի նախագահությամբ, կայացավՀաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժաղովի հերթական նիստը:
Նիստին մասնակցում էին ԼՂՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Լ.Ղուլյանը, ԼՂՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերիբաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Ս.Իսրայելյանը, ԲՍՓ կենտրոնի տնօրեն Հ.Հակոբյանը, աշխատանքի և զբաղվածության  գործակալության պետ Հ.Պետրոսյանը, ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ Կ.Ղուկասյանը, ԼՂՀ արդարադատության նախարարիտեղակալ Կ.Դանիելյանը, ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գ.Գրիգորյանը, ԼՂՀ կրթության և գիտությաննախարարի տեղակալ Ա.Սարգսյանը, Արցախյան գոյամարտի «Վիտա» ՀԿ նախագահ Ա.Պետրոսյանը, ԼՂՀ  «Խուլերի միավորում» ՀԿ նախագահԲ.Գրիգորյանը, ԼՂՀ «Կույրերի միավորում» ՀԿ նախագահ Վ.Վարդանյանը, Արցախյան պատերազմի ընթացքում տեսողությունը կորցրածհաշմանդամների «Լուսաբաց» ՀԿ նախագահ Ս.Բեգլարյանը:

   Նիստի ընթացքում քննարկվել են հաշմանդամների սոցիալական պաշտպանության  2014թ. տարեկան  ծրագրով  նախատեսված  միջոցառումների  իրականացման  ընթացքը, որը գնահատվել է բավարար, հաշմանդամների  սոցիալական  պաշտպանության 2015թ. տարեկան ծրագրի նախագիծը, որը հաստատվել է, և այլ ընթացիկ հարցեր:

      Նաև հանձնաժողովի անդամների կողմից որոշվել է համապատասխան գերատեսչությունների հետ խորհրդակցել և համագործակցությամբ լուծել մատնախոս-թարգմանիչ մասնագետների պատրաստման խնդիրը, «Լուսաբաց» հասարակական  կազմակերպության նախագահ Ս. Բեգլարյանի ներկայացրած երկու հաշմանդամների բնակարանային  պայմաններին հանգամանորեն ծանոթանալ և համապատասխան առաջարկով դիմել  լիազոր գերատեսչությանը` խնդրին դրական լուծում տալու, մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող միջոցառումներին  հաշմանդամներին հրավիրելու առաջարկին հավանություն տրվեց անմիջապես և ընդունվեց  ի գիտություն և ԼՂՀ ՄԵՀ նախարարի տեղակալ Գ.Գրիգորյանի առաջարկով երիտասարդների համար համապատասխան սեմինար-խորհրդակցություն կազմակերպել՝տարեցների, միայնակ կենսաթոշակառուների և հաշմանդամների  խնամքի կազմակերպման հարցերում երիտասարդական ներուժը հաշվի առնելուև  երիտասարդական կազմակերպությունների անդամներին կամավորության սկզբունքով խնամատարների ցանկում ընդգրկելու նպատակով:

ԿԻՍՎԵԼ