Ամփոփվեցին աշխատանքի տոնավաճառի արդյունքները

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքի տոնավաճառի կազմակերպման և անցկացման աշխատանքային խմբի կողմից ամփոփվեցին հոկտեմբերի 19-ին, ԼՂՀ-ում առաջին անգամ կայացած, աշխատանքի տոնավաճառի արդյունքները, որին մասնակցում էին 20 գործատու՝ ներկայացնելով ավելի քան 250 թափուր աշխատատեղեր, 50-ից ավել տարբեր ոլորտի  մասնագիտություններով:
Ստեփանակերտ քաղաքի Երիտասարդական պալատում տեղի ունեցած աշխատանքի տոնավաճառին մասնակցած ավելի քան 350 աշխատանք փնտրողներից(գործազուկներից) 26 հոգի ընդունվել են աշխատանքի, ինչպես նաև մոտ ապագայում նախատեսվող լրացուցիչ հաստիքների առկայության դեպքում կլուծվի նաև 20 գործազուրկի աշխատանքով ապահովելու հարցերը:

ԿԻՍՎԵԼ