Սիրելի արցախցիներ,
Ահա և նոր սպասումներով ու հույսերով պատրաստվում ենք դիմավորել Նոր տարին և Սուրբ Ծնունդը:
Բոլորիս ցանկությունն է, որ գալիք տարին նորանոր հաջողությունների և ձեռքբերումների, նպատակների ու իղձերի իրականացման տարի լինի: Նոր տարում կան բոլոր նախապայմանները, անցնող տարվա տարբեր բնագավառներում արձանագրած վստահ առաջընթացը կրկնապատկելու և նոր ծրագրեր կյանքի կոչելու համար:
Երկրի ռազմավարության հիմքում ընկած է մարդու բարեկեցությունը և սոցիալական զարգացումը, ինչի մասին փաստում է պետության վարած քաղաքականության սոցիալական ուղղվածությունը և, դրան հասնելու համար, պետք է աշխատել էլ ավելի եռանդուն և համախմբված:
Սիրելի հայրենակիցներ,
Թույլ տվեք ի սրտե շնորհավորել մեր ողջ ժողովրդին և մաղթել երջանկություն, բարօրություն և խաղաղություն: Թող 2015 թվականը լիություն, խինդ ու ծիծաղ բերի բոլորիս օջախները: