ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2014թ. դեկտեմբերի 15-ին, 17-ին, 19-ին, 29-ին, 30-ին ընդունվել ենհետևյալ որոշումները`
- «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնաճյուղի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մանկական խաղահրապարակի և նրան կից ակումբի ճակատային մասի վերանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում» ծրագրի մասին (որոշում թիվ 57-Ա առ15.12.14թ.).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի Գանձասարի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դպրանոցի վերակառուցում մատենադարանի, հարակից տարածքների բարեկարգման և արտաքին սանհանգույցի կառուցման հեղինակային հսկողության աշխատանքների իրականացում» ծրագրի մասին (որոշում թիվ 58-Ա առ 15.12.14թ.).
- «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնաճյուղի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մանկական խաղահրապարակի կառուցման և նրան կից ակումբի ճակատային մասի վերանորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին (որոշում թիվ 59-Ա առ 17.12.14թ.).
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Գետավան-Չափար ավտոճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման» ծրագրի մասին (որոշում թիվ 60-Ա առ 17.12.14թ.).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 43-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություններ կատարելու մասին (որոշումթիվ 61-Ա).
- 2014թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք (որոշում թիվ 62-Ա առ 29.12.14թ.).
- 2014թվականի նոյեմբերի 22-ին Նիդերլանդների «IDA FOUNDATION» կազմակերպության կողմից «STICHING IDA» կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք և տարբեր տեսակի բժշկական ապրանքներ (որոշում թիվ 63-Ա առ 29.12.14թ.).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի N 1 հիմնական դպրոցի համար գույքի և կահույքի ձեռքբերում» ծրագրի մասին (որոշում թիվ 64-Ա առ 30.12.14թ.):