Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2015թ. մարտի 09-ին, 11-ին, 25-ին, 30-ին  ընդունվել են հետևյալ  որոշումները`

 

  • 2015 թվականի հունվարի 23-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի «Mebs Global Reach» կազմակերպության կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների Միացյալ հայկական հիմնադրամի միջոցով Հայաստանի  Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական  ներկայացուցչության  հասցեով  ստացված ապրանքների  բաշխման` բժշկական և տարբեր տեսակի ապրանքներ ու սարքավորումներ (որոշում թիվ 05-Ա առ 09.03.15թ.).
  • 2015 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի  Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական  ներկայացուցչության  միջոցով  ստացված ապրանքների  բաշխման` դեղորայք, բժշկական և տարբեր տեսակի ապրանքներ (որոշում թիվ 06-Ա առ 09.03.15թ.).
  • 2015 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի  Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական  ներկայացուցչության  միջոցով  ստացված ապրանքների  բաշխման` դեղորայք (որոշում թիվ 07-Ա առ 09.03.15թ.).
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թվականի մարտի 06-ի թիվ 10-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություններ կատարելու մասին (որոշում թիվ  08-Ա).
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 15-ի թիվ 12-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություններ կատարելու մասին (որոշում թիվ  09-Ա).
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում 250 տեղանոց հանդիսությունների տան և համայնքային կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման»  ծրագրի  մասին   (որոշում թիվ  10-Ա առ 30.03.15թ.).

  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի N 2 բնակելի շենքի կառուցման» ծրագրի  մասին   (որոշում թիվ  11-Ա առ 30.03.15թ.):
ԿԻՍՎԵԼ