Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2015թ. ապրիլի 17-ին, 30-ին  ընդունվել ենհետևյալ  որոշումները`

 

  • 2015 թվականի մարտի 19-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Cronimet Mining AG» կազմակերպության կողմիցՀայաստանի  Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական  ներկայացուցչության  հասցեով  ստացված ապրանքների  բաշխման` բժշկական ապրանքներ ու սարքեր (որոշում թիվ 12-Ա առ 17.04.15թ.).
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի մայիսի 08-ի թիվ 23-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություն կատարելու մասին (որոշում թիվ  13-Ա).
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի    25-ի թիվ 10 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում թիվ  14-Ա).
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի համայնքային կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման»  ծրագրի  մասին   (որոշում թիվ  15-Ա առ 30.04.15թ.).
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 18-ի թիվ 33-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություն կատարելու մասին (որոշում թիվ  16-Ա).
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի մանկապարտեզի գույքի պատրաստում, գնում, տեղափոխում և տեղադրում»  ծրագրի  մասին   (որոշում թիվ  17-Ա առ 30.04.15թ.).
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտ քաղաքի ատամնաբուժարանի գույքի պատրաստում, գնում, տեղափոխում և տեղադրում»  ծրագրի  մասին   (որոշում թիվ  18-Ա առ30.04.15թ.):

ԿԻՍՎԵԼ