ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ս.Ավանեսյանի շնորհավորական ուղերձը

Այսօր Արցախում, արդեն հինգերորդ տարին, նշվում է սոցիալական աշխատողի օրը: Այս տոնը, որ սահմանվել է Լեռնային ՂարաբաղիՀանրապետության կառավարության 2010թ. դեկտեմբերի 28-ի համապատասխան որոշմամբ, վերստին վկայում է սոցիալական  աշխատողների ոչդյուրին աշխատանքի գնահատման մասին:

Մեզ համար մենք ընտրել ենք բարդ ու պատասխանատու, բայց և միաժամանակ շնորհակալ մասնագիտություն: Այդ մասնագիտությունըպահանջում է ոչ միայն խոր գիտելիքներ և բարձր որակավորում, այլև  հատուկ բարոյական հատկանիշներ, առաջին հերթին` հոգեպես կարեկցելուունակություն և իրապես աջակցելու ցանկություն: Սոցիալական համակարգի ծառայողների աշխատանքով է նաև ձևավորվում երկրի բարոյա-հոգեբանական մթնոլորտը, մարդկանց հավատը` արդարության ու ապագայի նկատմամբ:

Պետական սոցիալական քաղաքականության լիարժեք իրագործման խնդրում,  հիրավի, անգնահատելի է մեր՝ սոցիալականպաշտպանության ոլորտի աշխատողներիս, ավանդը։ Անվիճելի է, որ համակարգի ծառայություններից օգտվող ամենատարբեր սոցիալականխավերի ու խմբերի քաղաքացիների նկատմամբ մեր ուշադիր և հոգածու վերաբերմունքով է նաև մեծապես պայմանավորված մեր երկրում առողջ հանրային մթնոլորտի առկայությունը։

Սիրելի գործընկերներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, աշխատանքային ևանձնական մեծ հաջողություններ և ամենայն բարիք: Թող ձեր աշխատանքը մարդկանց միշտ ուրախություն պարգևի:

ԿԻՍՎԵԼ