Սույն թվականի օգոստոսի 12-ին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքում, ԼՂՀ ԱՍՀՆ տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի աշխատակիցների կողմից, Ստեփանակերտում բնակվող 127 միայնակ տարեցների տրամադրվել է նյութական աջակցություն՝ առաջին անհրաժեշտության մթերքներ:
Օգնությունը տրամադրել է «Հույս Հայաստան» Ֆրանսիայի հայ-բարեգործական կազմակերպությունը՝ Հայ ավետարանչական ընկերակցության միջնորդությամբ: Ներկա էին նաև կազմակերպության ներկայացուցիչներ տեր և տիկին Պողոս և Մարիզա Փալաջյանները: