ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2016թ. հունվարի 29-ին ընդունվել են հետևյալ որոշումները`
- Բարերար Միշել Տանկրեզի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ջրամատակարարման աշխատանքներ» ծրագրի մասին (որոշում թիվ 01-Ա առ 29.01.16թ.).
- ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում վեց բնակելի տների կառուցման» ծրագրի մասին (որոշում թիվ 02-Ա առ 29.01.16թ.).
- 2016 թվականի հունվարի 16-ին Նիդերլանդների «IDA FOUNDATION» կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝դեղորայք (որոշում թիվ 03-Ա առ 29.01.16թ.).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի մարտի 30-իթիվ 11-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություն կատարելու մասին (որոշում թիվ 04-Ա):