2017 թվականի հունվարի 20-ին նշվեց ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմավորման 20-ամյակը

2017թ.հունվարի 20-ին լրացավ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմավորման 20-ամյակը։

Հոբելյանական միջոցառմանը շնորհավորական խոսքով հանդես եկան նախարար Ս.Ավանեսյանը և համակարգի մի շարք աշխատողներ։

Ժամանակագրական առումով վերլուծելով անցած ուղին, նախարարը նշեց անցած 20 տարիների ընթացքում համակարգի ձեռքբերումները, սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ռազմավարության ու գերակա խնդիրների ուղղությամբ անելիքները, որոնք կոչված կլինեն սոցիալական խոցելի խմբերի կենսապայմանների բարելավմանը, նպաստելու հասարակությանը նրանց ակտիվ ինտեգրման ապահովմանը, սոցիալական աջակցությունն ավելի հասցեական դարձնելու գործընթացին։

Վերջում մեկ անգամ ևս շնորհավորելով համակարգի բոլոր աշխատողներին 20-ամյա հոբելյանի առթիվ, նախարար Ս.Ավանեսյանը նախարարության մի խումբ վաստակաշատ աշխատողների սոցիալական պաշտպանության համակարգում ունեցած ավանդի, բարեխիղճ աշխատանքի և նախարարության կազմավորման 20-ամյակի կապակցությամբ պարգևատրեց պատվոգրերով ու շնորհակալագրերով։  

ԿԻՍՎԵԼ