2017թ. մարտի 27-ին աշխատանքային այցով ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ժամանեց «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ա.Աբրահամյանը։ Երկու կառույցների միջև ստորագրվեց 2017թ. համագործակցության հուշագիր, որի շրջանակներում կընդլայնվեն երկու կառույցների միջև բազմակողմանի համագործակցությունը, ինչպես նաև կամրապնդվեն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առայսօր ձեռք բերված փոխշահավետ կապերը։