Լույս է տեսել սոցիալական համակարգի պատմությունն ամփոփող տարեգրությունը

 Վերջերս լույս է տեսել սոցիալական համակարգի պատմությունն ամփոփողտարեգրությունը: Տարեգրություն, որը 85 տարեկան է։ Գիրքը համակարգի անցած ութ ու կեստասնամյա ուղին հնարավորինս ամփոփ ներկայացնելու առաջին փորձն է: Գրքում պատմական ևընթացիկ իրողությունները վկայող հավաստի փաստերով ու վիճակագրական տվյալներովբնութագրվում են Արցախում ժողովրդի սոցիալական պաշտպանության դրվածքի փուլերը սկսածանցյալ դարի 30-ական թվականների սկզբներից մինչև մեր օրերը, հիմք ընդունելով այդ փուլերիցյուրաքանչյուրում սոցիալական կյանքի առանձնահատկությունները, ոլորտի աշխատողներիկազմակերպա-կատարողական ջանքերը: Տարբեր անվանափոխումների ենթարկված և այսօր իր կենսագրությունը շարունակող 85-ամյա այս գերատեսչական կառույցի անցած ուղին արտացոլող ամբողջական պատմական տեղեկատվություն ցավոք չկար ու չկա նաև այսօր՝ կապված երկրի փաստաթղթային գլխավոր պահոցի արխիվային տնտեսության անմխիթար վիճակի հետ, որ առաջացել է Արցախյան պատերազմի ընթացքում թշնամական ռմբակոծությունից հիմնարկի ավերվելու և հրդեհի ճարակ դառնալու հետևանքով։ Սակայն հոգ չէր, համակարգի ներկայիս ղեկավարների, աշխատանքային խմբի համառ ջանքերի շնորհիվ արդյունքն  ակնհայտ էր՝ գիրքը լույս ընծայվեց հենց սոցիալական աշխատողի մասնագիտական տոնի նախաշեմին ու նվիրվեց ԼՂՀհռչակման 25-ամյակին:

Գրքի շնորհանդեսը կայացավ ս.թ. հունիսի 16-ին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նախարար Ս.Ավանեսյանը։ Նա իր կարճ, բայց բովանդակալից խոսքում նշեց գրքի լույս ընծայման կարևորության մասին, միաժամանակ շեշտելով որ գրքի հրատարակության նպատակը մեկն էր՝ ստեղծել համակարգիպատմությունը ու այն նախատեսել համակարգի ձեռքբերումներով ու խնդիրներով հետաքրքրվող մասնագետների, գիտնականների ևառհասարակ, ընթերցող լայն շրջանների համար։ Վերջում շնորհակալություն հայտնելով գրքի ստեղծման աշխատանքային խմբին և այն բոլոր մարդկանց, ովքեր աջակցել են տարեգրության ստեղծմանն ու լույս ընծայմանը, նախարարը հավանական համարեց համակարգի պատմության հետ կապված նոր նյութեր, նոր արխիվային տեղեկանքներ, հարուստ փաստեր ստանալու դեպքում համակարգի 90‑ամյակին հրատարակել նաև 2-րդ գիրքը։

Գրքի ստեղծման պատմության մասին հակիրճ ներկայացրեց հենց գիրքը կազմողը՝ նախարարության աշխատակամի ընդհանուր բաժնի պետ Զոյա Հայրապետյանը։ Ելույթներով հանդես եկան աշխատակազմի ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանը, գրքի խմբագիր Միքայել Հաջյանը, Ասկերանի սոցապահովության տարածքային գործակալության պետ Էվելինա Աղաջանյանը, «Հանգանակ» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Հովհաննիսյանը, ԼՂՀ պետհիմնարկների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետության միության նախագահ Յուրի Ավանեսյանը։

Վերջում գինեձոնի արարողության իրավունքը վերապահվեց նախարարի 1-ին տեղակալ Լ.Ղուլյանին։

Արարողությանը մասնակցում էին բարձրաստիճան հյուրեր, համակարգի նախկին նախարարներ, ԼՂՀ տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ, համակարգի վետերաններ և աշխատակիցներ։

ԿԻՍՎԵԼ