Կենսագրություն

Գագիկ Ռազմիկի Նազլուխանյան,
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977թ. 04 ապրիլի, ԼՂԻՄ ք. Ստեփանակերտ

Կրթություն
Ավարտել է.
1993թ. Ստեփանակերտի N2 միջնակարգ դպրոցը:
1998թ. ԱրՊՀ ժողտնտեսության ֆակուլտետի ՙՀաշվապահական հաշվառում, վերահսկողություն, տնտեսական գործունեության վերլուծություն՚ բաժինը:
2011թ. Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի ՙԻրավագիտություն՚ բաժինը: Ունի իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային գործունեություն

1991-1993թթ. «Արմենուհիե փոքր ձեռնարկություն, ձևավորող:
1993-1998թթ. «Արմենուհիե փոքր ձեռնարկություն, մեխանիկ:
1998-2000թթ. ԼՂՀ ֆինանսների նախարարության պետական կառավարման մարմինների ծախսերի պլանավորման բաժնի1-ին կարգի մասնագետ:
2000-2003թթ. ԼՂՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի ծախսերի ֆինանսավորման բաժնի առաջատար մասնագետ:
2003թ. ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի ծախսերի ֆինանսավորման բաժնի գլխավոր մասնագետ:
2003-2006թթ. ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի ծախսերի ֆինանսավորման բաժնի պետի պաշտոնակատար:

2006-2008 թթ. ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի ծախսերի ֆինանսավորման բաժնի գլխավոր մասնագետ:
2008թ. Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար:
2008-2020թթ. Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար:
2020թ. Արցախի հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար:
2021թ.-ի սեպտեմբերի 6-ից՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ:

Ծառայությունը հայրենիքին
1993-1994թթ ծառայել է N 71 առանձին մոտոհրաձգային գումարտակում: Ունի մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ:

Պարգեւատրվել է.
Արցախի հանրապետության նախագահի 2018 թ.-ի օգոստոսի 30-ի ՆՀ- 97-Ա հրամանագրով՝ ՙԵրախտագիտություն՚ մեդալով:

Շնորհվել է
2008 թ.-ի օգոստոսի 7-ի ԼՂՀ նախագահի ՆՀ-91-Ա հրամանագրով՝ ԼՂՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2014 թ.-ի հուլիսի 23-ի ԼՂՀ նախագահի ՆՀ-68-Ա հրամանագրով` ԼՂՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Այլ տվյալներ

2004 թ. օգոստոսի 8-ի և 2007 թ. հոկտեմբերի 13-ի ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընտրվել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամ:
2005թ. ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է մեծամասնական ընտրակարգով:

Կուսակցական պատկանելություն
ՙՄիասնական հայրենիք՚ կուսակցության խորհրդի անդամ։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր: