Արկադյա Միքայելի Ծատուրյան


Ծնվել է 1960 թվականի հուլիսի 23-ին, ԼՂԻՄ  Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում:
Կրթություն
1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
1982-1984 թվականներին աշխատել է ԼՂԻՄ <<Գիտելիք>> ընկերության  Ասկերանի շրջանային կազմակերպության պատասխանատու  քարտուղարի պաշտոնում:
1984-1991 թվականներին աշխատել է Ռյազանի կոնդենսատորների գործարանի Ստեփանակերտի մասնաճյուղում տեխնիկական վերահսկողության բաժնում՝ որպես վարպետ-վերահսկիչ:
1991-1992 թվականներին աշխատել է ԼՂՀ Ասկերանի շրջանի ժողկրթբաժնում՝ որպես մասնագետ:
1997-2002 թվականներին աշխատել է ԼՂՀ վիճակագրական պետական վարչությունում՝ որպես Ասկերանի բաժնի պետ:
2002-2007 թվականներին աշխատել է ԼՂՀ արդարադատության նախարարության   պետական ռեգիստրի Ասկերանի տարածքային բաժնի պետ:
2007-2017 թվականներին աշխատել է  ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ որպես աշխատակազմի ղեկավար:
2017-2020 թվականներին աշխատել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի առաջին տեղակալ:
ԱՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 17-ի N 211-Ա որոշմամբ նշանակվել է   ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի տեղակալի  պաշտոնում:
Այլ տվյալներ
1992-1995 թվականներին ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում՝ որպես անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով գումարտակի հրամանատարի տեղակալ:
1995-1997 թվականներին ծառայել է ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչությունում:
2002 թվականին  պարգևատրվել  է <<Արիության համար>> մեդալով:
Կուսակցական պատկանելիություն
Անկուսակցական է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: