Վիրաբյան Միքայել

Վիրաբյան Միքայել Սամվելի

Ծնվել է  1974 թվականի  հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության  Վանաձոր քաղաքում: 1981-1991 թվականներին  սովորել և ավարտել է ք. Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ  դպրոցը: 1991-1997 թվականներին սովորել և ավարտել  է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի  «Ֆինանսներ և վարկ» բաժինը: 1995 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին աշխատել է ԼՂՀ կառավարությունում` որպես փոխվարչապետի  օգնական: 1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունում`  որպես  բնակչության սոցիալական պաշտպանության բաժնի պետ: 1996 թվականի մարտ-հունիս ամիսներին   համատեղության կարգով աշխատել է Ստեփանակերտի օրթոպեդիկ-տեխնիկական պրոթեզավորման կենտրոնում՝ որպես տնօրեն: 1997-1998 թվականներին աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության իրավական   տեսչությունում`   որպես 1-ին կարգի տեսուչ, այնուհետև բաժնի պետ: 1999 թվականի փետրվար-օգոստոս ամիսներին աշխատել է ԼՂՀ ֆինանսների նախարարության կենտրոնական  գանձապետարանի դրամարկղային կատարման բաժնում` որպես գլխավոր տնտեսագետ: 1999 թվականի օգոստոսից մինչև 2001 թվականի մարտ աշխատել է ԼՂՀ պետական  կենսաթոշակային     հիմնադրամում`     որպես  ֆինանսամեթոդական բաժնի պետ:2001 թվականի մարտից մինչև  2007 թվականի  հոկտեմբեր աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական  հիմնադրամի նախագահի տեղակալի պաշտոնում: 2007 թվականի հոկտեմբերից մինչև 2009 թվականի փետրվար աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական  հիմնադրամում՝ որպես նախագահ: 2009 թվականի փետրվարից  մինչև 2011 թվականի հուլիս աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության  «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալությունում` որպես գործակալության պետ: 2011 թվականի  հուլիսին նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները  և տնտեսական մրցակցությունը  կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2016 թվականի հուլիսի 12-ին  վերանշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։ 2019 թվականի փետրվարի 12-ին նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:

2020թ. հուլիսի  15-ին  վաղաժամկետ  դադարեցվել են նրա՝ հանձնաժողովի նախագահի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

ԱՀ Նախագահի 2020թ. հուլիսի  15-ի ՆՀ-90-Ա հրամանագրով նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար: