Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցեր

Հարգելի քաղաքացի.

Բժշկասոցիալական փորձաքննության և հաշմանդամների վերականգնողական ծրագրերի մասին ցանկացած տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն, կամ զանգահարել 94-37-45, 94-49-72 հեռախոսահամարներով, կամ այցելել www.mss.nkr.am ինտերնետային էջ:

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
• Հաշմանդամների իրավունքներն ու երաշխիքներն ամրագրված են ԱՀ Սահմանադրությամբ և իրավական ակտերով: Մասնավորապես` <<ԼՂՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին>> օրենքով, որը հիմնված է հաշմանդամների համար հասարակության մյուս անդամների հետ հավասար պայմանների ապահովման սկզբունքի վրա:
• Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՀ կառավարության լիազոր մարմինը՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունն է, իսկ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը` նախարարության կազմում գործող՝ բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը:
• Կարևորելով իրենց իրավունքների և պարտականությունների մասին հաշմանդամների իրազեկվածությունը՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության նախաձեռնությամբ ստորև ներկայացնում ենք բժշկասոցիալական փորձաքննության և հաշմանդամների վերականգնողական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական նյութեր:
• ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը, որը ստեղծվել է ԼՂՀ կառավարության 2008թ. ապրիլի 15-ի թիվ 282 որոշմամբ, oրենքով և ԱՀ oրենuդրությամբ նախատեuված առանձին դեպքերում ծառայություններ է մատուցում բժշկաuոցիալական փորձաքննության բնագավառում` հանդեu գալով ԱՀ անունից:

Կենտրոնը իրականացնում է հետևյալ գործառույթները.
• անձին ճանաչում է հաշմանդամ, uահմանում հաշմանդամության խումբը, պատճառական կապը, տևողությունը և վաղեմության ժամկետը.
• թույլատրում է երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը.
• որոշում է uոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերը.
• որոշում է հաշմանդամի աշխատանքի պայմանները, բնույթը, համապատաuխան աշխատանք կատարելու վերաբերյալ հաշմանդամին տալիu է երաշխավորագիր.
• որոշում է անձի մաuնագիտական աշխատունակության կորuտի աuտիճանը (տոկոuներով)՝ կապված աշխատանքային խեղման, մաuնագիտական հիվանդության կամ առողջության այլ խաթարման հետ, ինչպես նաև իրավապահ և այլ շահագրգիռ մարմինների հարցման դեպքում` ընդհանուր աշխատունակության կորuտի տոկոսը.
• որոշում է անձի մահվան պատճառական կապն արտադրական խեղման, մաuնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու և այլ հանգամանքների հետ.
• կազմում է հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը, որոշում բժշկական, uոցիալական և մաuնագիտական վերականգնողական միջոցառումների տեuակները և ծավալները, աջակցում դրանց իրականացմանը և գնահատում արդյունավետությունը.
• ուuումնաuիրում և վերլուծում է հաշմանդամություն առաջացնող պատճառները, մաuնակցում է հաշմանդամության կանխարգելման ծրագրերի մշակմանը.
• խորհրդատվություն և եզրակացություն է տալիu առողջապահական կազմակերպություններին, uոցիալական ծառայությունների տարածքային մարմիններին` հաշմանդամին բուժվերականգնողական, մաuնագիտական կողմնորոշման, որոշակի աշխատանքի ցուցված կամ հակացուցված լինելու, ուuման, վերաորակավորման, տնային uպաuարկման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ.
• համապատաuխան զինվորական կոմիuարիատներին հայտնում է հաշմանդամ ճանաչված զինապարտների մասին.
• բժշկաuոցիալական փորձաքննություն անցնող անձանց տրամադրում է խորհրդատվական oգնություն.
• բժշկաuոցիալական փորձաքննություն անցնող անձանց, անհրաժեշտության դեպքում, ուղեգրում է լրացուցիչ բժշկական հետազոտման.
• անհրաժեշտության դեպքում առողջապահական կազմակերպություններից, գործատուներից պահանջում է փորձաքննություն անցնող անձի բժշկական, աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ լրացուցիչ փաuտաթղթեր, ինչպեu նաև տեղերում ուuումնաuիրում է փորձաքննություն անցնող անձի աշխատանքի պայմաններն ու բնույթը.
• իրականացնում է մոնիտորինգ հաշմանդամների վերականգնողական միջոցառումների իրագործման, աշխատանքային պայմանների, բնույթի, հաշմանդամներին համապատաuխան աշխատանքի տեղավորելու նկատմամբ.
• որոշում է հաշմանդամի մոտ ձեռքի կառավարման ավտոմեքենա ստանալու իրավունք տվող բժշկական ցուցումների առկայությունը.
• տալիu է եզրակացություն՝ հաշմանդամների վերականգնողական պարագաների տրամադրման անհրաժեշտության մասին:
Պետության կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող՝ հաշմանդամների վերականգնողական ծրագրերից առաջին հերթին պետք է նշել հետևյալները.

1. Հաշմանդամներին անվճար հատկացվում են.
ա) ձեռքի կառավարման ԶԱԶ ՙSens՚ մակնիշի ավտոմեքենաներ,
բ) թիկնասայլակներ,
գ) լսողական սարքեր,
դ) օրթոպեդիկ կոշիկներ, ձեռնափայտեր, հենակներ

2. 3 ամիս անընդմեջ անաշխատունակության մեջ գտնվող հիվանդին ԲՍՓ կենտրոնում հաշմանդամ չճանաչելու դեպքում բուժ.հիմնարկը կարող է երկարացնել անաշխատունակության թերթիկը:
3. Առողջարաններում, վերականգնողական կենտրոններում և հանգստյան տներում անվճար բուժման և վերականգնման կազմակերպում:

4. Հաշմանդամներին հասարակության մեջ ինտեգրելու և նրանց զբաղվածության ու աշխատանքի տեղավորման հարցերի լուծման համար՝ պետական մակարդակով իրականացվում են ամենամյա տարբեր ուսումնական ծրագրեր՝ նրանց մասնագիտական պատրաստության, վերապատրաստման և ուսուցման նպատակով: Մասնավորապես՝ տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամների համար կազմակերպվում են համակարգչային դասընթացներ, իսկ այդ դասընթացներն հաջողությամբ ավարտած հաշմանդամներին հատկացվում է համակարգչային տեխնիկա:
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

Հարց 1. Ի՞նչ նպատակով է անձը ուղեգրվում բժշկասոցիալական փորձաքննության:
Անձը բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրվում հաշմանդամության սահմանման, աշխատունակության կորստի տոկոսի սահմանման կամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի երկարաձգման նպատակով:

Հարց 2. Ի՞նչ կարգով է անձը ուղեգրվում բժշկասոցիալական փորձաքննության:
Հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն կամ տևական խանգարման առկայության դեպքում, անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո (իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ, նաև բուժման ընթացքում) սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից երեք ամիս հետո (բացառությամբ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման ու Արցախի Հանրապետության առողջապահաության նախարարների հաստատած՝ առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայության դեպքում առանց եռամսյա դիտարկման ժամկետի պահպանման բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրվող անձանց հիվանդությունների ցանկի) բժշկական կազմակերպությունն անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության:

Հարց 3. Ի՞նչ տվյալներ պետք է ուղեգիրն իր մեջ ընդգրկի:
Բժշկական կազմակերպության ուղեգրում նշվում է քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները` մանրամասն ներկայացնելով բոլոր օրգանհամակարգերի վերաբերյալ տվյալները (օբյեկտիվ, գործիքային և լաբորատոր)` նշելով ֆունկցիայի խանգարման աստիճանը:

Հարց 4. Ո՞վ է իրականացնում անձի բժշկասոցիալական փորձաքննությունը:
Բժշկասցիալական փորձաքննությունը իրականացնում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը։

Հարց 5. Ի՞նչ կարգով է կատարվում անձի բժշկասոցիալական փորձաքննությունը:
Անձի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում նրա կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա:
Մինչև 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգեբարձուի) անձնագիրը:
Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում՝ նաև համապատասխան բժշկական կազմակերպության ուղեգիրը (N 88 ձև):
Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները ԱՀ-ում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի թույլտվությամբ:

Հարց 6. Ի՞նչն է հիմք հանդիսանում անձին հաշմանդամ ճանաչելու համար:
Անձին հաշմանդամ ճանաչելու համար հիմք են հանդիսանում հիվանդությունների, վնասվածքների կամ արատների հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության այնպիսի սահմանափակումներ, որոնք առաջացրել են սոցիալական անբավարարություն և սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն:

Հարց 7. Ե՞րբ է անձի հաշմանդամության սահմանման սկիզբ համարվում:
Հաշմանդամության սահմանման սկիզբ է համարվում ԲՍՓ կենտրոնում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի մուտքագրման օրը: Փորձաքննական որոշումն ուժի մեջ է մտնում բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի կողմից որոշումը ստանալու հաջորդ օրվանից:

Հարց 8. Հանձնաժողովն ունի՞ իրավասություն ուղեգրելու անձին լրացուցիչ հետազոտման:
Ախտորոշման ճշտման, հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող դեպքերում, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար հանձնաժողովն ունի իրավասություն ուղեգրելու անձին լրացուցիչ հետազոտման:

Հարց 9. Ո՞ր դեպքերում և ի՞նչ կարգով է իրականացվում հաշմանդամի վերափորձաքննությանը:

Հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական փորձաքննության (այսուհետ վերափորձաքննություն) է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ ՙհաշմանդամ երեխա՚ կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթա-րանալու, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում` կեղծիք հայտնաբերելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքում նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում` իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:
Բժշկասոցիալական վերափորձաքննություն կարող է իրականացվել նաև դատարանի որոշման կամ վճռի հիման վրա:

Հարց 10. Եթե զինծառայողը հիվանդության կամ վնասվածքի պատճառով ազատվում է զինծառայությունից, արդյո՞ք նա ճանաչվում է հաշմանդամ:
Զինծառայողը հաշմանդամ է ճանաչվում, եթե զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունը կամ վնասվածքը բերում է օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության այնպիսի սահմանափակումների, որոնք առաջացրել են սոցիալական անբավարարություն և սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն: