2018 3-րդ եռամսյակ

Դիմումների տեսություն

01.07.2018-01.10.2018թթ

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

2018թ. 3-րդ եռամսյակի ընթացքում ստացված դիմումների ընթացքի,

ինչպես նաև նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատական

վերլուծության վերաբերյալ

 

2018թ. 3-րդ եռամսակի ընթացքում նախարարությունում գրանցվել է 2653 փաստաթուղթ, որից 418 պաշտոնական գրություն, 48 ԱՀ օրենքներ և կառավարության որոշումներ, 2086-ը՝ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումներ, ներքին  փաստաթղթաշրջանառության՝ 101 փաստաթուղթ։

Երրորդ եռամսյակում նախարարությունում գրանցվել է քաղաքացիներից ստացված 2086 գրավոր դիմումներ։ Նշված գրավոր դիմումներից 91-ը պատասխան չակընկալող դիմումներն են (տեղեկություններ, ցուցակներ, հաշվետվություններ, հրավեր և այլն)։

Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել և ելքագրվել է 2547 փաստաթուղթ՝ որից 15-ը մշակված օրենսդրական ակտի նախագծեր, 2532-ը պաշտոնական գրությունների, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումների պատասխաններ։

2018թ. 3-րդ եռամսյակում նախարարի մոտ կայացել է 14 ընդունելություն, որին մասնակցել են 164 քաղաքացիներ, 164 քաղաքացիներն էլ գրավոր դիմել են նախարարին։

Նշված դիմումների զգալի մասը վերաբերում էր քաղաքացիներին նյութական կամ ֆինանսական օգնություն տրամադրելուն։ Երրորդ եռամսյակում նյութական և ֆինանսական օգնության մասին դիմումների թիվը կազմել է 1425, կամ ամբողջ դիմումների 68.3%-ը։ Բնակարանային և վերաբնակեցման հարցերին առնչվող դիմումները 254-էին, զբաղվածությանը վերաբերողը՝ 123-ը, կենսաթոշակների վերահաշվարկման և վճարման կարգին վերաբերող դիմումները՝ 26, սոցաջակցության հարցերով՝ (պրոթեզ, հաշմանդամի սայլակ, լսողական սարք, ուղեգիր, գերեզմանաքարի տեղադրում և այլն) 76, պետական նպաստների, ավանդների, երեխաների ծննդյան նպաստի  նշանակման ու ընտանիքի և երեխաների հիմնահարցերին վերաբերող դիմումները՝ 30, օրենսդրության պարզաբանմանը վերաբերող հարցերով դիմումները՝ 12, բարեգործական և այլ ծրագրերի մասով՝ 40, հաշմանդամության կարգի սահմանման, փոփոխման, նոր փորձաքննություն անցնելու մասին դիմումները կազմել են 85, իսկ տարաբնույթ հարցերով՝ 15:

Ընդ որում՝ ԱՀ նախագահի աշխատակազմ են դիմել 447, պետնախարարի աշխատակազմ՝ 152, Ազգային Ժողով՝ 2, վարչակազմերին և Ստեփանակերտի քաղաքապետարան՝ 66 քաղաքացի, ուժային կառույցներից ստացված դիմումների քանակը կազմել է 54, հանրային խորհրդից ստացվել է 51 և այլ մարմիններից 141 դիմումներ ու պաշտոնական գրություններ։

1173 քաղաքացիներ անմիջապես դիմել են նախարարին։

 

  2017թ. 3-րդ եռամսյակում մտից փաստաթղթեր   2018թ. 3-րդ եռամսյակում մտից փաստաթղթեր   Համեմատություն
1. Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ 1632 Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ 2653 Աճել է 1021-ով
2. Պաշտոնական գրություններ 520 Պաշտոնական գրություններ 418 Նվազել է 102-ով
3. Ներքին փաստաթղթաշրջանառու-թյուն 83 Ներքին փաստաթղթաշրջանառու-թյուն 101 Աճել է 18-ով
4. Քաղաքացիների դիմումներ 1029 Քաղաքացիների դիմումներ 2086 Աճել է 1057-ով
  ա.Գրավոր դիմումներ 1029 Ա.Գրավոր դիմումներ 2086 Աճել է 1057-ով
  Բ.Բանավոր դիմումներ բ.Բանավոր դիմումներ
5. Ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը 118 Ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը 164 Աճել է 46-ով
  ա.Գրավոր դիմումներ 118 ա.գրավոր դիմումներ 164 Աճել է 46-ով
  բ.բանավոր դիմումներ բ.Բանավոր դիմումներ
6. Հսկողական 2 Հսկողական 4 Աճել է 2-ով