1931-1933թթ. Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի սոցիալական ապահովության բաժնի պետ
1931թ. հունիսի 11-ին կոմկուսի Լեռնային Ղարաբաղի մարզկոմի բյուրոյի հանձնարարությամբ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի գործկոմի նախագահության նիստը որոշում է ընդունում մարզի բնակչության սոցիալական ապահովության մասին։ Ի կատարումն այդ որոշման, կազմավորվում է մարզխորհրդի գործկոմի սոցիալական ապահովության բաժինը, որը և դառնում է Լեռնային Ղարաբաղում սոցիալական պաշտպանության անդրանիկ պետական կառույցը։