Աթաջանյան Վասիլի

Աթաջանյան Վասիլի Աբգարի

Ծնվել է 1950թ. ք.Ստեփանակերտում: 1976թ. ավարտել է թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1967թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը,  1969թ. տեղափոխվել է Սարատով քաղաքի տնտեսագիտական ինստիտուտը, 1973թ. ավարտել է այն՝ ստանալով ինժեներ-տնտեսագետի մասնագիտությունը: 1973-1975թթ. աշխատել է մարզֆինբաժնում, 1975-1978թթ.՝ մարզային կապի ֆինբաժնի վարիչ, 1978-1980թթ.՝ մարզգործկոմի հրահանգիչ, այնուհետև՝ մարզգործկոմի նախագահի օգնական, 1983-1987թթ.՝ մարզգործկոմի աշխատանքի տեղավորման վարչության պետ: 1987-1989թթ. աշխատել է Ստեփանակերտ քաղաքի կոշկի ֆաբրիկայի տնօրենի, 1989-1992թթ.՝ ԼՂՀ կենցաղսպասարկման վարչության գլխավոր տնօրենի, 1992-1993թթ. ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի, 1993-1995թթ.՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի խորհրդատուի պաշտոններում: 1995-1997թթ. աշխատել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, 1997-1998թթ.՝ ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոններում: 1998-2000թթ. աշխատել է Ստեփանակերտի քաղաքային կոմունալ տնտեսության տնօրենի տեղակալի, այնուհետև՝ տնօրենի, քաղաքապետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոններում, 2000-2004թթ.՝ Ստեփանակերտ քաղաքի կոշկի ֆաբրիկայի տնօրենի, իսկ 2004-2005թթ. ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններում:  Զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ փոխնախարարի պաշտոնը: Ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի առաջին, երկրորդ և երրորդ գումարման պատգամավոր, մարզային և քաղաքային խորհուրդների պատգամավոր, ԿՌՈՒՆԿ-ի տնօրենի խորհրդի անդամ: Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

2006-2007թթ.  ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար

ԼՂՀ կառավարության 2007թ. հունվարի 30-ի թիվ 38 որոշմամբ փոփոխություն է մտցվում կառավարության 2000թ. դեկտեմբերի 26-ի թիվ 236 որոշման մեջ, որով զինծառայության ընթացքում զոհված զինծառայողների հաշմանդամության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար հատկացվող 450000 դրամը փոխարինվում է 1400000 դրամով։ ԼՂՀ կառավարության մեկ այլ՝ 2007թ. փետրվարի  27-ի թիվ  79  որոշմամբ հաստատվում է աշխատանքային պարտականությունների հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի սահմանման չափանիշներըը։

Այդ տարիներին (ԼՂՀ կառավարության 2007թ փետրվարի 27-ի թիվ 80 որոշում) փոխհատուցվում են առանձին կատեգորիաների անձանց բնակարաններում հեռախոսների տեղադրման ծախսերը։