Վիրաբյան Միքայել Սամվելի
Ծնվել է 1974 թվականի հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության Վանաձոր քաղաքում: 1981-1991 թվականներին սովորել և ավարտել է ք. Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը: 1991-1997 թվականներին սովորել և ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ և վարկ» բաժինը: 1995 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին աշխատել է ԼՂՀ կառավարությունում` որպես փոխվարչապետի օգնական: 1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունում` որպես բնակչության սոցիալական պաշտպանության բաժնի պետ: 1996 թվականի մարտ-հունիս ամիսներին համատեղության կարգով աշխատել է Ստեփանակերտի օրթոպեդիկ-տեխնիկական պրոթեզավորման կենտրոնում՝ որպես տնօրեն: 1997-1998 թվականներին աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության իրավական տեսչությունում` որպես 1-ին կարգի տեսուչ, այնուհետև բաժնի պետ: 1999 թվականի փետրվար-օգոստոս ամիսներին աշխատել է ԼՂՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի դրամարկղային կատարման բաժնում` որպես գլխավոր տնտեսագետ: 1999 թվականի օգոստոսից մինչև 2001 թվականի մարտ աշխատել է ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամում` որպես ֆինանսամեթոդական բաժնի պետ:2001 թվականի մարտից մինչև 2007 թվականի հոկտեմբեր աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալի պաշտոնում: 2007 թվականի հոկտեմբերից մինչև 2009 թվականի փետրվար աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում՝ որպես նախագահ: 2009 թվականի փետրվարից մինչև 2011 թվականի հուլիս աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալությունում` որպես գործակալության պետ: 2011 թվականի հուլիսին նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2016 թվականի հուլիսի 12-ին վերանշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։ 2019 թվականի փետրվարի 12-ին նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:
2020թ. հուլիսի 15-ին վաղաժամկետ դադարեցվել են նրա՝ հանձնաժողովի նախագահի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
ԱՀ Նախագահի 2020թ. հուլիսի 15-ի ՆՀ-90-Ա հրամանագրով նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար: