ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմը հայտարարում է <<Միասնական սոցիալական ծառայություն>> գործակալության Ասկերանի բաժնի առաջին կարգի մասնագետի (18-4.2-19) թափուր պաշտոնի մասին:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն:
Տվյալ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել միայն գործող հավաստագիր ունեցող ԱՀ քաղաքացիները: Դիմող քաղաքացիները հայտարարության հրապարակման հաջորդ օրվանից 10 (տասն) աշխատանքային օրվա ընթացքում ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը.
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
- աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում)
- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք
- մեկ լուսանկար 3×4 չափսի
- անձնագրի պատճեն
- սոցիալական քարտի պատճեն
ԱՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմ (հասցե՝ ք.Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54, հեռ 047 94-15-04)