Կենսագրություն

Արամ Վոլոդյայի Վերդյան

ԱՀ աշխատանքի, սոցիալական, միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ

Պաշտոնն ստանձնել է

19.10.2021թ.

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1991թ. 27 ապրիլ, ք. Մարտակերտ:

Կրթություն

2008-2015թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ՀԱԱՀ-ի  Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում բաժինը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան:

2015-2017թթ.  սովորել և գերազանցությամբ ավարտել  է ՀԱԱՀ-ի  Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում մագիստրատուրայի բաժինը՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:

2015թ-ին  ԼՂՀ ՖՆ-ում գերազանցությամբ հանձնել է քննություն և ստացել որակավորված հաշվապահի վկայական:

2020թ-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հիմնված Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալությունում  գերազանցությամբ հանձնել է քննություն և ստացել վնաս գնահատողի փորձագետի որակավորում:

2011-2021թթ. անցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումներ մասնավոր և պետական հաստատություններում:

Աշխատանքային գործունեություն

2014-2015թթ. աշխատել է որպես գործադիր տնօրեն սննդամթերք ներկրող առևտրային կազմակերպությունում:

2015-2020թթ. զբաղվել է ագրոձեռնարկատիրությամբ:

2018-2020թթ. աշխատել է ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում որպես ԱՀ գյուղատնտեսության  նախարարի հատուկ հանձնարարությունների գծով մասնագետ:

2021թ.  փետրվարի 15-ից հոկտեմբերի 18-ը ԱՀ պետական նախարարի օգնական:

2021թ. հոկտեմբերիի 19-ին ԱՀ կառավարության  որոշումով նշանակվել է ԱՀ  աշխատանքի, սոցիալական, միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ:

Այլ տվյալներ

2009-2011թթ. ժամկետային ծառայություն է անցել ՊԲ-ի  N զորամասում:

2016թ-ին գյուղատնտեսության զարգացման գործում ձեռք բերած հաջողությունների և ունեցած ավանդի համար ԼՂՀ վարչապետի կողմից պարգևատրվել է պատվոգրով:

2018թ-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացված երիտասարդական մրցանակաբաշխության «2017 թվականի երիտասարդ գյուղատնտես» անվանակարգում հաղթող է ճանաչվել:

2019թ-ին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից անցկացված երիտասարդական մրցանակաբաշխության «2019 թվականի երիտասարդ գյուղատնտես» անվանակարգում հաղթող է  ճանաչվել:

3 տպագրված գիտական հոդվածների և տնտեսական թեմայով մի շարք վերլուծությունների հեղինակ է:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական է:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է: