2020թ. 1-ին եռամսյակ

01.01.2020-31.03.2020թթ

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

2020թ. 1-ին եռամսյակի ընթացքում ստացված դիմումների ընթացքի,
ինչպես նաև նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատական
վերլուծության վերաբերյալ

2020թ. 1-ին եռամսյակի ընթացքում նախարարությունում գրանցվել է 4533 փաստաթուղթ, որից 1557-ը պաշտոնական գրություն, 75-ը ԱՀ օրենքներ և կառավարության որոշումներ, 6-ը օրենսդրական ակտերի նախագծեր, 2976-ը՝  քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումներ և 4260 ելից փաստաթուղթ։

Առաջին եռամսյակում նախարարությունում գրանցվել է քաղաքացիներից ստացված 2976 գրավոր դիմումներ։ Ընդ որում՝ պաշտոնական գրություններից և քաղաքացիներից ստացված գրավոր դիմումներից 620-ը պատասխան չէին ակընկալում (տեղեկություններ, ցուցակներ, հաշվետվություններ, հրավերներ և այլն)։

Նշված դիմումների զգալի մասը՝ 2597-ը, կամ ամբողջ դիմումների 87.2%-ը վերաբերում էր քաղաքացիների տարբեր սոցիալական հարցերի լուծման համար ակընկալվող նյութական և ֆինանսական աջակցությանը: Բնակարանային և վերաբնակեցման հարցերին առնչվող դիմումներն ու գրությունները 52-ն էին, զբաղվածության մասին դիմումները՝ 28-ը, կենսաթոշակների վերահաշվարկմանը, վճարմանը, հարցումներին, ստաժի հաստատմանը վերաբերող դիմումները՝ 287-ը էին, սոցաջակցության հարցերով՝ դիմել են (պրոթեզ, հաշմանդամի սայլակ, լսողական սարք, ուղեգիր, գերեզմանաքարի տեղադրում և սոցաջակցությանը վերաբերող այլ հարցեր) 103 քաղաքացի:

Պետական նպաստների, ավանդների, ամուսնության և երեխաների ծննդյան նպաստի նշանակման, ընտանիքի և երեխաների հիմնահարցերին վերաբերող տարաբնույթ հարցերով դիմել են 27 քաղաքացի: Օրենսդրության պարզաբանմանը  և իրավական այլ հարցերին վերաբերող դիմումները՝ 2-ն էին, հաշմանդամության կարգի սահմանման, փոփոխման, նոր փորձաքննություն անցնելու մասին դիմումները՝ 13-ը: Բարեգործական  և այլ ծրագրերի մասին ստացվել է 115, իսկ այլ հարցերով՝ 1557 գրություններ:

Ընդ որում՝ ԱՀ նախագահի աշխատակազմ են դիմել 245, պետնախարարի աշխատակազմ՝ 78:

2020թ. 1-ին եռամսյակում նախարարի մոտ կայացել է 10 ընդունելություն, որին մասնակցել են 109 քաղաքացիներ:

  2019թ. 1-ին եռամսյակում մտից փաստաթղթեր   2020թ. 1-ին եռամսյակում մտից փաստաթղթեր   Համեմատություն
1. Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ 5222 Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ 4533 Նվազել է 689-ով
2. Պաշտոնական գրություններ 2425 Պաշտոնական գրություններ 1638 Նվազել է 787-ով
3. Քաղաքացիների դիմումներ 2578 Քաղաքացիների դիմումներ 2976 Աճել է 398-ով
  ա.Գրավոր դիմումներ 2578 Ա.Գրավոր դիմումներ 2976 Աճելլ է 398-ով
  Բ.Բանավոր դիմումներ բ.Բանավոր դիմումներ
4. Ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը 132 Ընդունելության բաժին

դիմած քաղաքացիների             թիվը

110 Նվազել է 22-ով
  ա.Գրավոր դիմումներ 132 ա.գրավոր դիմումներ 110 Նվազել է 22-ով
  բ.բանավոր դիմումներ բ.Բանավոր դիմումներ
5. Հսկողական 3 Հսկողական Նվազել է 3-ով