01.10.2019-31.12.2019թթ
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
2019թ. 4-րդ եռամսյակի ընթացքում ստացված դիմումների ընթացքի,
ինչպես նաև նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատական
վերլուծության վերաբերյալ
2019թ. 4-րդ եռամսյակի ընթացքում նախարարությունում գրանցվել է 3346 փաստաթուղթ, որից 1608-ը պաշտոնական գրություն, 119-ը ԱՀ օրենքներ և կառավարության որոշումներ, 13-ը օրենսդրական ակտերի նախագծեր, 1605-ը՝ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումներ, ներքին փաստաթղթաշրջանառության՝ 72 փաստաթուղթ և 4319 ելից փաստաթուղթ։
Չորրորդ եռամսյակում նախարարությունում գրանցվել է քաղաքացիներից ստացված 1605 գրավոր դիմումներ։ Ընդ որում՝ պաշտոնական գրություններից և քաղաքացիներից ստացված գրավոր դիմումներից 582-ը պատասխան չէին ակընկալում (տեղեկություններ, ցուցակներ, հաշվետվություններ, հրավերներ և այլն)։
Նշված դիմումների զգալի մասը՝ 1338-ը, կամ ամբողջ դիմումների 83.2%-ը վերաբերում էր քաղաքացիների տարբեր սոցիալական հարցերի լուծման համար ակընկալվող նյութական և ֆինանսական աջակցությանը: Բնակարանային և վերաբնակեցման հարցերին առնչվող դիմումներն ու գրությունները 70-ն էին, զբաղվածության մասին դիմումները՝ 14-ը, կենսաթոշակների վերահաշվարկմանը, վճարմանը, հարցումներին, ստաժի հաստատմանը վերաբերող դիմումները՝ 384-ը էին, սոցաջակցության հարցերով՝ դիմել են (պրոթեզ, հաշմանդամի սայլակ, լսողական սարք, ուղեգիր, գերեզմանաքարի տեղադրում և սոցաջակցությանը վերաբերող այլ հարցեր) 52 քաղաքացի:
Պետական նպաստների, ավանդների, ամուսնության և երեխաների ծննդյան նպաստի նշանակման, ընտանիքի և երեխաների հիմնահարցերին վերաբերող տարաբնույթ հարցերով դիմել են 27 քաղաքացի: Օրենսդրության պարզաբանմանը և իրավական այլ հարցերին վերաբերող դիմումները՝ 5-ն էին, հաշմանդամության կարգի սահմանման, փոփոխման, նոր փորձաքննություն անցնելու մասին դիմումները՝ 12-ը: Բարեգործական և այլ ծրագրերի մասին ստացվել է 67, ՊՈԱԿ-ներից՝ 69, իսկ այլ հարցերով՝ 1444 գրություններ:
Ընդ որում՝ ԱՀ նախագահի աշխատակազմ են դիմել 268, պետնախարարի աշխատակազմ՝ 85:
2019թ. 4-րդ եռամսյակում նախարարի մոտ կայացել է 13 ընդունելություն, որին մասնակցել են 110 քաղաքացիներ:
2018թ. 4-րդ եռամսյակում մտից փաստաթղթեր | 2019թ. 4-րդ եռամսյակում մտից փաստաթղթեր | Համեմատություն | |||
1. | Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ | 1918 | Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ | 3346 | Աճել է 1428-ով |
2. | Պաշտոնական գրություններ | 495 | Պաշտոնական գրություններ | 1608 | Աճել է 1113-ով |
3. | Ներքին փաստաթղթաշրջանառություն | 87 | Ներքին փաստաթղթաշրջանառություն | 113 | Աճել է 26-ով |
4. | Քաղաքացիների դիմումներ | 1281 | Քաղաքացիների դիմումներ | 1605 | Նվազել է 324-ով |
ա.Գրավոր դիմումներ | 1281 | Ա.Գրավոր դիմումներ | 1605 | Նվազել է 324-ով | |
Բ.Բանավոր դիմումներ | 2 | բ.Բանավոր դիմումներ | – | – | |
5. | Ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը | 132 | Ընդունելության բաժին
դիմած քաղաքացիների թիվը |
110 | Նվազել է 22-ով |
ա.Գրավոր դիմումներ | 132 | ա.գրավոր դիմումներ | 110 | Նվազել է 22-ով | |
բ.բանավոր դիմումներ | բ.Բանավոր դիմումներ | – | – | ||
6. | Հսկողական | 1 | Հսկողական | 35 | Աճել է 34-ով |