2019թ. 2-րդ եռամսյակ

01.04.2019-01.07.2019թթ

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

2019թ. 2-րդ եռամսյակի ընթացքում ստացված դիմումների ընթացքի,
ինչպես նաև նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատական
վերլուծության վերաբերյալ

2019թ. 2-րդ եռամսակի ընթացքում նախարարությունում գրանցվել է 4897 փաստաթուղթ, որից 1273-ը պաշտոնական գրություն, 96-ը ԱՀ օրենքներ և կառավարության որոշումներ, 30-ը օրենսդրական ակտերի նախագծեր, 1512-ը՝  քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումներ, ներքին  փաստաթղթաշրջանառության՝ 113 փաստաթուղթ և 1999 ելից փաստաթուղթ։

Երկրորդ եռամսյակում նախարարությունում գրանցվել է քաղաքացիներից ստացված 1512 գրավոր դիմումներ։ Ընդ որում՝ 2785 պաշտոնական գրություններից և քաղաքացիներից ստացված գրավոր դիմումներից 841-ը պատասխան չէին ակընկալում (տեղեկություններ, ցուցակներ, հաշվետվություններ, հրավերներ և այլն)։

Նշված դիմումների զգալի մասը՝ 1370-ը, կամ ամբողջ դիմումների 90,6%-ը վերաբերում էր քաղաքացիների տարբեր սոցիալական հարցերի լուծման համար ակընկալվող նյութական և ֆինանսական աջակցությանը: Բնակարանային և վերաբնակեցման հարցերին առնչվող դիմումներն ու գրությունները 173-ն էին, զբաղվածության մասին դիմումները՝ 36-ը, կենսաթոշակների վերահաշվարկմանը, վճարմանը, հարցումներին, ստաժի հաստատմանը վերաբերող դիմումները՝ 869-ը էին, սոցաջակցության հարցերով՝ դիմել են (պրոթեզ, հաշմանդամի սայլակ, լսողական սարք, ուղեգիր, գերեզմանաքարի տեղադրում և սոցաջակցությանը վերաբերող այլ հարցեր) 107 քաղաքացի:

Պետական նպաստների, ավանդների, ամուսնության և երեխաների ծննդյան նպաստի նշանակման, ընտանիքի և երեխաների հիմնահարցերին վերաբերող տարաբնույթ հարցերով դիմել են 56 քաղաքացի: Օրենսդրության պարզաբանմանը  և իրավական այլ հարցերին վերաբերող դիմումները՝ 44-ն էին, հաշմանդամության կարգի սահմանման, փոփոխման, նոր փորձաքննություն անցնելու մասին դիմումները՝ 23-ը: Բարեգործական  և այլ ծրագրերի մասին ստացվել է 12, ՊՈԱԿ-ներից՝ 24, իսկ այլ հարցերով՝ 171 գրություններ:

Ընդ որում՝ ԱՀ նախագահի աշխատակազմ են դիմել 516, պետնախարարի աշխատակազմ՝ 152, Ազգային Ժողով՝ 10 քաղաքացիներ:

2019թ. 2-րդ եռամսյակում նախարարի մոտ կայացել է 12 ընդունելություն, որին մասնակցել են 146 քաղաքացիներ:

2018թ. 2-րդ եռամսյակում մտից փաստաթղթեր 2019թ. 2-րդ եռամսյակում մտից փաստաթղթեր Համեմատություն
1. Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ 2069 Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ 2785 Աճել է 716-ով
2. Պաշտոնական գրություններ 234 Պաշտոնական գրություններ 1273 Աճել է 1039-ով
3. Ներքին փաստաթղթաշրջանառություն 69 Ներքին փաստաթղթաշրջանառություն 113 Աճել է 44-ով
4. Քաղաքացիների դիմումներ 1766 Քաղաքացիների դիմումներ 1512 Նվազել է 254-ով
ա.Գրավոր դիմումներ 1766 Ա.Գրավոր դիմումներ 1512 Նվազել է 254-ով
Բ.Բանավոր դիմումներ բ.Բանավոր դիմումներ
5. Ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը 129 Ընդունելության բաժին

դիմած քաղաքացիների             թիվը

146 Աճել է 17-ով
ա.Գրավոր դիմումներ 129 ա.գրավոր դիմումներ 146 Աճել է 17-ով
բ.բանավոր դիմումներ բ.Բանավոր դիմումներ
6. Հսկողական 4 Հսկողական Նվազել է 4-ով