01.01.2019-01.04.2019թթ
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
2019թ. 1-ին եռամսյակի ընթացքում ստացված դիմումների ընթացքի,
ինչպես նաև նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատական
վերլուծության վերաբերյալ
2019թ. 1-ին եռամսյակի ընթացքում նախարարությունում գրանցվել է 5222 փաստաթուղթ, որից 2425-ը պաշտոնական գրություն, 81-ը ԱՀ օրենքներ և կառավարության որոշումներ, 23-ը օրենսդրական ակտի նախագծեր, 2578-ը՝ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումներ, ներքին փաստաթղթաշրջանառության՝ 115 փաստաթուղթ։
Առաջին եռամսյակում նախարարությունում գրանցվել է քաղաքացիներից ստացված 2578 գրավոր դիմումներ։ Ընդ որում՝ գրավոր դիմումներից և պաշտոնական գրություններից 183-ը պատասխան չէին ակընկալում (տեղեկություններ, ցուցակներ, հաշվետվություններ, հրավեր և այլն)։
Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել և ելքագրվել է 1285 փաստաթուղթ՝ որից 23-ը մշակված օրենսդրական ակտի նախագծեր, 1239-ը պաշտոնական գրությունների, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումների պատասխաններ։
2019թ. 1-ին եռամսյակում նախարարի մոտ կայացել է 12 ընդունելություն, որին մասնակցել են 134 քաղաքացիներ, որից 134 քաղաքացիներ գրավոր դիմել են նախարարին։
Նշված դիմումների զգալի մասը վերաբերում էր քաղաքացիներին նյութական, ֆինանսական, կենսաթոշակային օգնություն տրամադրելուն։ Առաջին եռամսյակում այդ տիպի դիմումների թիվը կազմել է 1993, կամ ամբողջ դիմումների 77.3%-ը։ Բնակարանային և վերաբնակեցման հարցերին առնչվող դիմումներն ու գրությունները 162-ն էին, զբաղվածությանը վերաբերողը՝ 28-ը, կենսաթոշակների վերահաշվարկման և վճարման կարգին վերաբերողը՝ 28-ը, սոցաջակցության հարցերով՝ (պրոթեզ, հաշմանդամի սայլակ, լսողական սարք, ուղեգիր, գերեզմանաքարի տեղադրում և սոցաջակցությանը վերաբերող այլ հարցեր) 50-ը, պետական նպաստների, ավանդների, ամուսնության և երեխաների ծննդյան նպաստի նշանակման ընտանիքի և երեխաների հիմնահարցերին վերաբերող տարաբնույթ դիմումները՝ 31-ն էին, օրենսդրության պարզաբանմանը և իրավական այլ հարցերին վերաբերող դիմումները՝ 63-ը, ի տարբերություն անցած տարվա աննշան էին, հաշմանդամության կարգի սահմանման, փոփոխման, նոր փորձաքննություն անցնելու մասին դիմումները։ Դրանք ընդամենը՝ 4-ն էին, իսկ տարաբնույթ հարցերի բովանդակությամբ գրություններն ու դիմումները՝ 219:
Ընդ որում՝ ԱՀ նախագահի աշխատակազմ են դիմել 255, պետնախարարի աշխատակազմ՝ 108, վարչակազմերին և Ստեփանակերտի քաղաքապետարան՝ 69‑ը քաղաքացիներ, ուժային կառույցներից ստացված դիմումներն ու գրությունները 46-ն էին, այլ կազմակերպություններից մուտք գործած գրությունների թիվը կազմել է 1412։
3113 դիմումներ ու գրություններ հասցեագրվել են նախարարին։
2018թ. 1-ին եռամսյակում մտից փաստաթղթեր | 2019թ. 1-ին եռամսյակում մտից փաստաթղթեր | Համեմատություն | |||
1. | Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ | 2031 | Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ | 5222 | Աճել է 3191-ով |
2. | Պաշտոնական գրություններ | 319 | Պաշտոնական գրություններ | 2425 | Աճել է 2106-ով |
3. | Ներքին փաստաթղթաշրջանառու-թյուն | 68 | Ներքին փաստաթղթաշրջանառություն | 115 | Աճել է 47-ով |
4. | Քաղաքացիների դիմումներ | 1624 | Քաղաքացիների դիմումներ | 2578 | Աճել է 954-ով |
ա.Գրավոր դիմումներ | 1609 | Ա.Գրավոր դիմումներ | 2578 | Աճել է 969-ով | |
Բ.Բանավոր դիմումներ | 15 | բ.Բանավոր դիմումներ | – | Նվազել է 15-ով | |
5. | Ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը | 96 | Ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը | 134 | Աճել է 38-ով |
ա.Գրավոր դիմումներ | 85 | ա.գրավոր դիմումներ | 134 | Աճել է 49-ով | |
բ.բանավոր դիմումներ | 11 | բ.Բանավոր դիմումներ | Նվազել է 11-ով | ||
6. | Հսկողական | 2 | Հսկողական | 3 | Աճել է 1-ով |