Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցեր

Հարգելի քաղաքացի.

Բժշկասոցիալական փորձաքննության և հաշմանդամների վերականգնողական ծրագրերի մասին ցանկացած տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն, կամ զանգահարել 94-37-45, 94-49-72 հեռախոսահամարներով, կամ այցելել www.mss.nkr.am ինտերնետային էջ:

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
• Հաշմանդամների իրավունքներն ու երաշխիքներն ամրագրված են ԱՀ Սահմանադրությամբ և իրավական ակտերով: Մասնավորապես` <<ԼՂՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին>> օրենքով, որը հիմնված է հաշմանդամների համար հասարակության մյուս անդամների հետ հավասար պայմանների ապահովման սկզբունքի վրա:
• Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՀ կառավարության լիազոր մարմինը՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունն է, իսկ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը` նախարարության կազմում գործող՝ բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը:
• Կարևորելով իրենց իրավունքների և պարտականությունների մասին հաշմանդամների իրազեկվածությունը՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության նախաձեռնությամբ ստորև ներկայացնում ենք բժշկասոցիալական փորձաքննության և հաշմանդամների վերականգնողական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական նյութեր:
• ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը, որը ստեղծվել է ԼՂՀ կառավարության 2008թ. ապրիլի 15-ի թիվ 282 որոշմամբ, oրենքով և ԱՀ oրենuդրությամբ նախատեuված առանձին դեպքերում ծառայություններ է մատուցում բժշկաuոցիալական փորձաքննության բնագավառում` հանդեu գալով ԱՀ անունից:

Կենտրոնը իրականացնում է հետևյալ գործառույթները.
• անձին ճանաչում է հաշմանդամ, uահմանում հաշմանդամության խումբը, պատճառական կապը, տևողությունը և վաղեմության ժամկետը.
• թույլատրում է երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը.
• որոշում է uոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերը.
• որոշում է հաշմանդամի աշխատանքի պայմանները, բնույթը, համապատաuխան աշխատանք կատարելու վերաբերյալ հաշմանդամին տալիu է երաշխավորագիր.
• որոշում է անձի մաuնագիտական աշխատունակության կորuտի աuտիճանը (տոկոuներով)՝ կապված աշխատանքային խեղման, մաuնագիտական հիվանդության կամ առողջության այլ խաթարման հետ, ինչպես նաև իրավապահ և այլ շահագրգիռ մարմինների հարցման դեպքում` ընդհանուր աշխատունակության կորuտի տոկոսը.
• որոշում է անձի մահվան պատճառական կապն արտադրական խեղման, մաuնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու և այլ հանգամանքների հետ.
• կազմում է հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը, որոշում բժշկական, uոցիալական և մաuնագիտական վերականգնողական միջոցառումների տեuակները և ծավալները, աջակցում դրանց իրականացմանը և գնահատում արդյունավետությունը.
• ուuումնաuիրում և վերլուծում է հաշմանդամություն առաջացնող պատճառները, մաuնակցում է հաշմանդամության կանխարգելման ծրագրերի մշակմանը.
• խորհրդատվություն և եզրակացություն է տալիu առողջապահական կազմակերպություններին, uոցիալական ծառայությունների տարածքային մարմիններին` հաշմանդամին բուժվերականգնողական, մաuնագիտական կողմնորոշման, որոշակի աշխատանքի ցուցված կամ հակացուցված լինելու, ուuման, վերաորակավորման, տնային uպաuարկման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ.
• համապատաuխան զինվորական կոմիuարիատներին հայտնում է հաշմանդամ ճանաչված զինապարտների մասին.
• բժշկաuոցիալական փորձաքննություն անցնող անձանց տրամադրում է խորհրդատվական oգնություն.
• բժշկաuոցիալական փորձաքննություն անցնող անձանց, անհրաժեշտության դեպքում, ուղեգրում է լրացուցիչ բժշկական հետազոտման.
• անհրաժեշտության դեպքում առողջապահական կազմակերպություններից, գործատուներից պահանջում է փորձաքննություն անցնող անձի բժշկական, աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ լրացուցիչ փաuտաթղթեր, ինչպեu նաև տեղերում ուuումնաuիրում է փորձաքննություն անցնող անձի աշխատանքի պայմաններն ու բնույթը.
• իրականացնում է մոնիտորինգ հաշմանդամների վերականգնողական միջոցառումների իրագործման, աշխատանքային պայմանների, բնույթի, հաշմանդամներին համապատաuխան աշխատանքի տեղավորելու նկատմամբ.
• որոշում է հաշմանդամի մոտ ձեռքի կառավարման ավտոմեքենա ստանալու իրավունք տվող բժշկական ցուցումների առկայությունը.
• տալիu է եզրակացություն՝ հաշմանդամների վերականգնողական պարագաների տրամադրման անհրաժեշտության մասին:
Պետության կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող՝ հաշմանդամների վերականգնողական ծրագրերից առաջին հերթին պետք է նշել հետևյալները.

1. Հաշմանդամներին անվճար հատկացվում են.
ա) ձեռքի կառավարման ԶԱԶ ՙSens՚ մակնիշի ավտոմեքենաներ,
բ) թիկնասայլակներ,
գ) լսողական սարքեր,
դ) օրթոպեդիկ կոշիկներ, ձեռնափայտեր, հենակներ

2. 3 ամիս անընդմեջ անաշխատունակության մեջ գտնվող հիվանդին ԲՍՓ կենտրոնում հաշմանդամ չճանաչելու դեպքում բուժ.հիմնարկը կարող է երկարացնել անաշխատունակության թերթիկը:
3. Առողջարաններում, վերականգնողական կենտրոններում և հանգստյան տներում անվճար բուժման և վերականգնման կազմակերպում:

4. Հաշմանդամներին հասարակության մեջ ինտեգրելու և նրանց զբաղվածության ու աշխատանքի տեղավորման հարցերի լուծման համար՝ պետական մակարդակով իրականացվում են ամենամյա տարբեր ուսումնական ծրագրեր՝ նրանց մասնագիտական պատրաստության, վերապատրաստման և ուսուցման նպատակով: Մասնավորապես՝ տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամների համար կազմակերպվում են համակարգչային դասընթացներ, իսկ այդ դասընթացներն հաջողությամբ ավարտած հաշմանդամներին հատկացվում է համակարգչային տեխնիկա:
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

Հարց 1. Ո՞ր դեպքում է  անձը ուղեգրվում բժշկասոցիալական փորձաքննության:

Բժշկական կազմակերպությունը հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն կամ տևական խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո (իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ՝ նաև բուժման ընթացքում), սակայն ոչ վաղ քան բուժման սկզբից երեք ամիս հետո (բացառությամբ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման ու Արցախի Հանրապետության առողջապահության նախարարների հաստատված՝ առողջական վիճակի վերականգման հեռանկարի բացակայության դեպքում առանց եռամսյա դիտարկման ժամկետի պահպանման բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրվող անձանց հիվանդությունների ցանկի) անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության:

Հարց 2. Ո՞ր  դեպքերում է կենսաթոշակային տարիքը լրացած անձը  ուղեգրվում  բժշկասոցիալական փորձաքննության:

Բժշկական կազմակերպությունը տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության, եթե նրա մոտ առկա է կենսագործունեության հետևյալ հիմնական տեսակներից որևէ մեկի երրորդ աստիճանի սահմանափակում.

  • ինքնասպասարկման ապահովման ունակություն,
  • տեղաշարժվելու կարողություն,
  • կողմնորոշվելու կարողություն,
  • հաղորդակցվելու կարողություն,
  • սեփական վարքը հսկելու կարողություն:                                                            

Սահմանված կարգով տրված ուղեգիրը անձը ներկայացնում է ԲՍՓ կենտրոն առաջին անգամ դիմելու դեպքում:

Հարց 3. Ի՞նչ տվյալներ է պետք ընդգրկի անձի բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը:

Բժշկական կազմակերպության ուղեգրում նշվում է քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները` մանրամասն ներկայացնելով բոլոր օրգան-համակարգերի վերաբերյալ տվյալները (օբյեկտիվ, գործիքային և լաբորատոր)` նշելով ֆունկցիայի խանգարման աստիճանը:

Հարց 4. Ո՞ր մարմիններն են իրավասու անձի հաշմանդամությունը ճանաչելու:

Հաշմանդամությունը ճանաչվում է բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում, որն իրականացնում է տվյալ ոլորտում իրավասու պետական մարմինը` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը՝  փորձաքննական և վերականգնողական ծրագրերի բաժնի և բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի միջոցով:

Հարց 5. Ի՞նչ է անհրաժեշտ բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու համար և ինչպե՞ս են անձին կամ նրա ներկայացուցչին տեղեկացնում բժշկասոցիալական փորձաքննության օրվա, վայրի  և ժամի մասին:

Անձի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է կենտրոն ներկայացված` անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` ներկայացնելով անձի անձը հաստատող փաստաթուղթը: Եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը: Մինչև 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձը հաստատող փաստաթուղթը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաև սահմանված կարգով տրված ուղեգիրը: Հանձնաժողովի նախագահը ուսումնասիրելով ներկայացված դիմումն ու համապատասխան փաստաթղթերը և հավաստիանալով փաստաթղթերի լիարժեքության մեջ, հարուցում է վարչական վարույթ՝ անձին կամ նրա ներկայացուցչին պատշաճ ձևով ծանուցելով փորձաքննության  օրվա, վայրի և ժամի մասին:

Հարց 6. Ո՞ր դեպքերում է ճանաչվում անձի  հաշմանդամությունը:

Հաշմանդամությունը սահմանվում է հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետևանքով առաջացած սոցիալական անբավարարության դեպքում, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման և առաջացնում է սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն:

Հարց 7. Ո՞ր դեպքերում է հաշմանդամության խումբը սահմանվում անժամկետ:

Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝

ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,

բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, որոնք հետևանք են անատոմիական արատով կամ անդառնալի կառուցվածքային փոփոխություններով կամ օրգանիզմի օրգանների կամ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման.

գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում, իսկ երկու և չորս տարի դիտման պայմաններում՝ համաձայն կառավարության որոշմամբ հաստատված դեպքերի).

դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:

Հարց 8. Ինչպե՞ս է իրականացվում անձի բժշկասոցիալական փորձաքննությունը, եթե անձն իր առողջական վիճակից ելնելով չի կարող ներկայանալ ԲՍՓ կենտրոն:

Եթե անձը, ելնելով առողջական վիճակից, չի կարող ներկայանալ փորձաքննության անցկացման վայր և դրա մասին նշել է դիմումում, ապա հանձնաժողովը բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում (բնակության վայր կամ հիվանդանոց): Եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Արցախի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է   հեռակա՝ բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի և այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ հաշմանդամը գտնվում է բուժման մեջ: Հեռակա փորձաքննությունն իրականացվում է, եթե հաշմանդամություն ունեցող անձն իր նախորդ բժշկասոցիալական փորձաքննությունն անցել է իր մշտական  բնակության վայրում՝ արտագնա կարգով: Հեռակա փորձաքննության արդյունքում հաշմանդամությունն անժամկետ չի սահմանվում:

Հարց 9. Ե՞րբ և ու՞մ կողմից է կազմվում հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ):  

Անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում հանձնաժողովի կողմից նույն օրը կազմվում է անհատական վերականգնողական ծրագիր  և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնողական տեխնիկական միջոցների, այլ օժանդակ պարագաների անհրաժեշտության մասին տեղեկանք, որոնք հաստատում է հանձնաժողովի նախագահը և վավերացնում կնիքով: Վերականգնողական անհատական ծրագիրը 10-օրյա ժամկետում թղթային կամ էլեկտրոնային եղանակով ուղարկվում է նախարարության աշխատակազմի համապատասխան սոցիալական ծառայության տարածքային գործակալություն: Անժամկետ հաշմանդամ ճանաչված անձի վերաբերյալ վերականգնողական անհատական ծրագրի կազմման բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա:

Հարց 10. Ո՞ր դեպքերում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմիններն իրավասու անձին լրացուցիչ հետազոտման ուղեգրելու:

Ախտորոշման ճշտման հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող դեպքերում, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար  բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմինները կազմում են լրացուցիչ հետազոտման ծրագիր և դրա մասին տեղեկացնում անձին  կամ նրա  ներկայացուցչին: Այդ դեպքում անձին տրվում է ուղեգիր, որում նշվում է բժշկական կազմակերպության անվանումը և կցվում է հետազոտման ծրագիրը:

Հարց 11. Ի՞նչ կարգով են բողոքարկվում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից ընդունված որոշումները:  

Անձը կարող է հանձնաժողովի կայացրած փորձաքննական որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում բողոքարկել կենտրոնի տնօրենին, վերջինիս հանձնարարությամբ, անձը վերափորձաքննվում է փորձաքննական և վերականգնողական ծրագրերի բաժնի կողմից: Վերափորձաքննության արդյունքում բաժինը ընդունում է որոշում: Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն կարող է բողոքարկվել դատական կարգով:

Հարց 12. Արդյո՞ք զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված լինելու հանգամանքը կարող է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու համար հիմք համդիսանալ:

Ո՛չ:

Հարց 13. Եթե արդեն ուղեգիր ունեմ պոլիկլինիկայից, արդյո՞ք դա չի նշանակում, որ ԲՍՓ հանձնաժողովը պարտավոր է ճանաչել իմ հաշմանդամությունը:

Ո՛չ:

Հարց 14. Եթե իմ հաշմանդամությունը ակնհայտ է, օրինակ՝ դժվարանում եմ քայլել կամ չեմ լսում, ինչու՞ պետք է դիմեմ ԲՍՓ կենտրոն: Ինչու՞ է անհրաժեշտ, որ որևէ մարմին ճանաչի այն խնդիրը, որն ունեմ:

Անձին հաշմանդամ են ճանաչում միայն ու միայն բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները ԼՂՀ կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ ելնելով բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներից:

Հարց 15. Արդյո՞ ք միայն հաշմանդամության ճանաչման դեպքում կարող եմ սայլակ կամ այլ պարագաներ ստանալու իրավունք ունենալ:

Պրոթեզաօրթոպեդիկ պարագաները տրամադրվում են ԼՂՀ կառավարության 2013թ. ապրիլի 19-ի թիվ 198-Ն որոշմամբ հաստատված անձանց, բացառությամբ ձայնաստեղծ սարքերի, սայլակների և քայլակների, որոնք տրամադրվում են միայն հաշմանդամություն ունեցող անձանց՝ ըստ անհրաժեշտության: Վերին և ստորին վերջույթների պրոթեզները, սրունքի օրթոպրոթեզները, օրթեզները, աչքի պրոթեզները տրամադրվում են հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև կենսաթոշակային տարիքը լրացած, սակայն հաշմանդամություն չունեցող անձանց՝ ԲՍՓ հանձնաժողովի մասնագիտական եզրակացությամբ: Կրծքագեղձի պրոթեզներ տրամադրվում են ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ հաշմանդամություն չունեցող կանանց: Սայլակը տրամադրվում է միայն առաջին խմբի հաշմանդամներին և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներին ՎԱԾ-ին համապատասխան: Բոլոր պարագաները տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգման տեխնիկական  և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետներին   համապատասխան:

Հարց 16. Կա՞ որևէ սահմանված վճար փորձաքննության իրականացման համար և արդյո՞ք պետք է վճարեմ տնային պայմաններում կամ հեռակա փորձաքննության անցնելու համար:

Բժշկասոցիալական փորձաքննությունը բոլոր դեպքերում իրականացվում է անվճար:

Հարց 17. Կարո՞ղ եմ արդյոք հեռակա ներկայացնել դիմումս փորձաքննության համար:

Անձը կարող է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի կողմից հաստատված ձևաթղթերին համապատասխան փորձաքննության դիմումը ներկայացնել հեռակա կարգով՝ կցելով առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը և վերոնշյալ այլ անհրաժեշտ փաստաթղթերը:

Հարց 18. Ո՞վ կարող է մասնակցել իմ փորձաքննությանը:

Անձը կամ նրա լիազորված անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը իրավասու են մասնակցել բժշկասոցիալական փորձաքննությանը, ինչպես նաև նրանք և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը, կարող են բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքներում որպես խորհրդատու ներգրավել համապատասխան մասնագետի: