Դիմումների տեսություն
01.07.2018-01.10.2018թթ
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
2018թ. 3-րդ եռամսյակի ընթացքում ստացված դիմումների ընթացքի,
ինչպես նաև նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատական
վերլուծության վերաբերյալ
2018թ. 3-րդ եռամսակի ընթացքում նախարարությունում գրանցվել է 2653 փաստաթուղթ, որից 418 պաշտոնական գրություն, 48 ԱՀ օրենքներ և կառավարության որոշումներ, 2086-ը՝ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումներ, ներքին փաստաթղթաշրջանառության՝ 101 փաստաթուղթ։
Երրորդ եռամսյակում նախարարությունում գրանցվել է քաղաքացիներից ստացված 2086 գրավոր դիմումներ։ Նշված գրավոր դիմումներից 91-ը պատասխան չակընկալող դիմումներն են (տեղեկություններ, ցուցակներ, հաշվետվություններ, հրավեր և այլն)։
Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել և ելքագրվել է 2547 փաստաթուղթ՝ որից 15-ը մշակված օրենսդրական ակտի նախագծեր, 2532-ը պաշտոնական գրությունների, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումների պատասխաններ։
2018թ. 3-րդ եռամսյակում նախարարի մոտ կայացել է 14 ընդունելություն, որին մասնակցել են 164 քաղաքացիներ, 164 քաղաքացիներն էլ գրավոր դիմել են նախարարին։
Նշված դիմումների զգալի մասը վերաբերում էր քաղաքացիներին նյութական կամ ֆինանսական օգնություն տրամադրելուն։ Երրորդ եռամսյակում նյութական և ֆինանսական օգնության մասին դիմումների թիվը կազմել է 1425, կամ ամբողջ դիմումների 68.3%-ը։ Բնակարանային և վերաբնակեցման հարցերին առնչվող դիմումները 254-էին, զբաղվածությանը վերաբերողը՝ 123-ը, կենսաթոշակների վերահաշվարկման և վճարման կարգին վերաբերող դիմումները՝ 26, սոցաջակցության հարցերով՝ (պրոթեզ, հաշմանդամի սայլակ, լսողական սարք, ուղեգիր, գերեզմանաքարի տեղադրում և այլն) 76, պետական նպաստների, ավանդների, երեխաների ծննդյան նպաստի նշանակման ու ընտանիքի և երեխաների հիմնահարցերին վերաբերող դիմումները՝ 30, օրենսդրության պարզաբանմանը վերաբերող հարցերով դիմումները՝ 12, բարեգործական և այլ ծրագրերի մասով՝ 40, հաշմանդամության կարգի սահմանման, փոփոխման, նոր փորձաքննություն անցնելու մասին դիմումները կազմել են 85, իսկ տարաբնույթ հարցերով՝ 15:
Ընդ որում՝ ԱՀ նախագահի աշխատակազմ են դիմել 447, պետնախարարի աշխատակազմ՝ 152, Ազգային Ժողով՝ 2, վարչակազմերին և Ստեփանակերտի քաղաքապետարան՝ 66 քաղաքացի, ուժային կառույցներից ստացված դիմումների քանակը կազմել է 54, հանրային խորհրդից ստացվել է 51 և այլ մարմիններից 141 դիմումներ ու պաշտոնական գրություններ։
1173 քաղաքացիներ անմիջապես դիմել են նախարարին։
2017թ. 3-րդ եռամսյակում մտից փաստաթղթեր | 2018թ. 3-րդ եռամսյակում մտից փաստաթղթեր | Համեմատություն | |||
1. | Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ | 1632 | Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ | 2653 | Աճել է 1021-ով |
2. | Պաշտոնական գրություններ | 520 | Պաշտոնական գրություններ | 418 | Նվազել է 102-ով |
3. | Ներքին փաստաթղթաշրջանառու-թյուն | 83 | Ներքին փաստաթղթաշրջանառու-թյուն | 101 | Աճել է 18-ով |
4. | Քաղաքացիների դիմումներ | 1029 | Քաղաքացիների դիմումներ | 2086 | Աճել է 1057-ով |
ա.Գրավոր դիմումներ | 1029 | Ա.Գրավոր դիմումներ | 2086 | Աճել է 1057-ով | |
Բ.Բանավոր դիմումներ | – | բ.Բանավոր դիմումներ | – | – | |
5. | Ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը | 118 | Ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը | 164 | Աճել է 46-ով |
ա.Գրավոր դիմումներ | 118 | ա.գրավոր դիմումներ | 164 | Աճել է 46-ով | |
բ.բանավոր դիմումներ | – | բ.Բանավոր դիմումներ | – | – | |
6. | Հսկողական | 2 | Հսկողական | 4 | Աճել է 2-ով |