2018 1-ին եռամսյակ

01.01.2018-01.04.2018թթ

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

2018թ. 1-ին եռամսյակի ընթացքում ստացված դիմումների ընթացքի,

ինչպես նաև նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատական

վերլուծության վերաբերյալ

 

2018թ. 1-ին եռամսակի ընթացքում նախարարությունում գրանցվել է 2031 փաստաթուղթ, որից 319 պաշտոնական գրություն, 20 օրենսդրական ակտի նախագիծ, 1624-ը քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմում, 68 ներքին փաստաթղթաշրջանառության փաստաթուղթ։

Հաշվետու ժամանակահատվածում նախարարություն է այցելել 96 քաղաքացի, որից 15-ը ներկայացրել է բանավոր դիմում, 86-ը գրավոր դիմում։

Առաջին եռամսյակում նախարարությունում գրանցվել է 1624 դիմում, որից 1609-ը գրավոր է, 15-ը բանավոր։ Նշված գրավոր դիմումներից 49-ը պատասխան չակընկալող դիմումներն են (տեղեկություններ, ցուցակներ, հաշվետվություններ, հրավեր և այլն) իսկ 4 դիմում դեռևս գտնվում է ընթացքի մեջ։

Ընդհանուր առմամբ ԱՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել և ելքագրվել է 1608 փաստաթուղթ՝ որից 20-ը մշակված օրենսդրական ակտի նախագծեր, 1539-ը, պաշտոնական գրությունների, քաղաքացիներից և իրավաբանական անձնանցից ստացված դիմումների պատասխաններ։

2018թ. 1-ին եռամսյակում նախարարի մոտ կայացել է 11 ընդունելություն, որին մասնակցել են 96 քաղաքացիներ։

Նշված դիմումների զգալի մասը վերաբերում էր քաղաքացիներին նյութական կամ ֆինանսական օգնություն տրամադրելուն։ Առաջին եռամսյակում այդ դիմումների թիվը կազմել է 1176, կամ ամբողջ դիմումների 57.9%-ը։ Բնակարանային և վերաբնակեցման հարցերին առնչվող դիմումները 98-էին, զբաղվածությանը վերաբերողը՝ 20, կենսաթոշակների վերահաշվարկման մասին 17, սոցաջակցությանը վերաբերող դիմումները (պրոթեզ, հաշմանդամի սայլակ, լսողական սարք, ուղեգիր, գերեզմանաքարի տեղադրում և այլն) 88, պետական նպաստների, ավանդների նշանակման մասով 82, օրենսդրական հարցերի պարզաբանմանը վերաբերող 19, ՊՈԱԿ-ների աշխատանքին վերաբերող 26, բարեգործական և այլ ծրագրերի մասին՝ 26, տարաբնույթ հարցերով՝ 364 գրություններ ու դիմումներ։

  2017թ. 1-ին եռամսյակում մտից փաստաթղթեր   2018թ. 1-ին եռամսյակում մտից փստաթղթեր   Համեմատություն
1. Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ 1809 Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ 2031 Աճել է 222-ով
2. Պաշտոնական գրություններ 496 Գրություններ 319 Նվազել է 177-ով
3. Ներքին փաստաթղթաշրջանառու-թյուն 74 Ներքին փաստաթղթաշրջանառու-թյուն 68 նվազել է 6-ով
4. Քաղաքացիների դիմումներ 1218 Քաղաքացիների դիմումներ 1624 Աճել է 406-ով
ա.Գրավոր դիմումներ 1215 Ա.Գրավոր դիմումներ 1609 Աճել է 394-ով
Բ.Բանավոր դիմումներ 3 բ.Բանավոր դիմումներ 15 Աճել է 12-ով
5. Ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը 92 Ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը 96 Աճել է 4-ով
ա.Գրավոր դիմումներ 92 ա.գրվոր դիմումներ 85 Նվազել է 7-ով
բ.բանավոր դիմումներ 135 բ.Բանավոր դիմումներ 11 Աճել է 11-ով
6. Հսկողական Հսկողական 2 Աճել է 2-ով

 

  2017թ. ապրիլ ամսվա ժամանակահատվածում ելից փաստաթղթեր   2018թ. ապրիլ ամսվա ժամանակահատվածում ելից փաստաթղթեր   Համեմատություն
1. Ելից փաստաթղթերի ընդհանուր քանակ 1709 Ելից փաստաթղթերի ընդհանուր քանակ 1608 Նվազել է 121-ով
2. Պաշտոնական գրություններ և դիմումների պատասխաններ 1658 Դիմումների պատասխաններ 1539 Նվազել է 119-ով