Ջամալյան Սուրեն

1941-1946թթ.  ԼՂԻՄ մարզխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, մարզգործկոմի զինծառայողների ընտանիքների պետական ապահովության և կենցաղային հարցերի կարգավորման բաժնի վարիչ

Այդ ժամանակաշրջանում 5 և ավելի երեխա ունենալու դեպքում մարզգործկոմի որոշմամբ մինչև նորածնի 5 տարեկանը լրանալը ընտանիքին տրամադրվում էր 2000 ռուբլու չափով նպաստ։ Քաղաքային պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքներին հատկացվում էր կաթ (կաթնամթերք)՝ մարզխորհրդի գործկոմի կողմից հաստատված ցուցակների համաձայն։