ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 

Ձեռքի կառավարման ավտոմեքենաների ձեռք բերման ծրագիր

Համակարգող` ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
հեռ. (374479) 4-53-64, (374479) 4-54-43
ֆաքս` (374479) 7-11-35,
էլ. փոստ` baregortsutyun@mss.nkr.am
Ծրագրի նպատակը` Հաշմանդամների սոցիալ-կենցաղային պայմաների բարելավում:
Ծրագրի շահառուներ` ԼՂՀ-ում բնակվող թվով 100 առաջին կարգի հաշմանդամներ
Ծրագրի բյուջեն` Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 263.5 մլն դրամ կամ 850.0 հազ. ԱՄՆ դոլար:

Հաշվարկները կատարված են 310.00 AMD/USD փոխարժեքով:
Հաշվարկների մեջ ընդգրկված չեն տեղափոխման ծախսերը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 100 ավտոմեքենա СеАЗ-11116-01 կամ ЗАЗ SENS (կամ համարժեքը) մակնիշի
(ֆոտոպատկերները կցվում են) Արցախյան պատերազմի I-ին կարգի հաշմանդամների համար:
Մեկ ավտոմեքենայի արժեքը կազմում է 2.635 մլն դրամ կամ 8.5 հազ. ԱՄՆ դոլար:
100 ավտոմեքենակի հաշվարկը`
100 ավտոմեքենա X 2.635մլն դրամ =263.5 մլն դրամ կամ 850.0 հազ. ԱՄՆ դոլար:

 

“Արցախբանկ” ՓԲԸ ՀՀ դրամ 223006122111
USD $ 223001101532
EUR € 223002001533

 

 

Բարերարները և բարեգործական կազմակերպությունները իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակներում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են օգտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող` հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից (ԱԱՀ-ից, մաքսային վճարներից):