ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 

 

5 մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար
բնակելի տների կառուցման, վերանորոգման և ընդլայնման ծրագիր

Համակարգող` ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
հեռ. (374479) 4-53-64, (374479) 4-54-43
ֆաքս` (374479) 7-11-35,
էլ. փոստ`
baregortsutyun@mss.nkr.am
Ծրագրի նպատակը` Բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը:
Ծրագրի շահառուներ` ԼՂՀ-ում բնակվող 5 անչափահաս երեխաներ ունեցող 135 ընտանիքներ:
Ծրագրի բյուջեն` Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1640.0 մլն դրամ կամ 5.3 մլն ԱՄՆ դոլար, որից
  • բնակելի տների կառուցման ծրագիր` 810.0 մլն դրամ կամ 2.6 մլն ԱՄՆ դոլար
  • բնակելի տների վերանորոգման ծրագիր` 720.0 մլն դրամ կամ 2.3 մլն ԱՄՆ դոլար
  • բնակելի տների ընդլայնման ծրագիր` 110.0 մլն դրամ կամ 355.0 հազ. ԱՄՆ դոլար

Հաշվարկները կատարված են 310.00 AMD/USD փոխարժեքով:

Ծանոթություն`
ԼՂՀ կառավարությունը պատրաստ է քննարկել համաֆինանսավորման տարբերակները:

 

“Արցախբանկ” ՓԲԸ ՀՀ դրամ 223006122111
USD $ 223001101532
EUR € 223002001533

 

Բարերարները և բարեգործական կազմակերպությունները իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակներում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են օգտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող` հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից (ԱԱՀ-ից, մաքսային վճարներից):

 

5 մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար  բնակելի տների կառուցման ծրագիր

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 45 բնակելի տուն: Մեկ բնակելի տան մակերեսը կազմում է 100 քառ. մ: Բնակելի տան 1 քառ. մետրի ծախսը կազմում է 180.0 հազ. դրամ կամ 580 ԱՄՆ դոլար:
Մեկ բնակելի տան հաշվարկը`
100 քառ. մ X 180.0 հազ. դրամ = 18.0 մլն դրամ կամ 58.1 հազ. ԱՄՆ դոլար
45 բնակելի տների հաշվով`
18.0 մլն. դրամ X 45 = 810 մլն դրամ կամ 2.6 մլն ԱՄՆ դոլար
Ծրագրի արժեքը կազմում է 810.0 մլն դրամ կամ 2.6 մլն ԱՄՆ դոլար:

 

 

 

 

 5 մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար
բնակելի տների վերանորոգման ծրագիր

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել 80 բնակելի տուն: Մեկ բնակելի տան ծախսը կազմում է 9.0 մլն դրամ կամ 29.0 հազ. ԱՄՆ դոլար:
80 բնակելի տների հաշվարկ`
9.0 մլն. դրամ X 80 = 720 մլն դրամ կամ 2.3 մլն ԱՄՆ դոլար
Ծրագրի արժեքը կազմում է 720.0 մլն դրամ կամ 2.3 մլն ԱՄՆ դոլար:

 

 

5 մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար
բնակելի տների ընդլայնման ծրագիր

 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել 10 բնակելի տուն: Մեկ բնակելի տան ծախսը կազմում է 11.0 մլն դրամ կամ 35.5 հազ. ԱՄՆ դոլար:
10 բնակելի տների հաշվարկ`
11.0 մլն. դրամ X 10 = 110 մլն դրամ կամ 355.0 հազ. ԱՄՆ դոլար
Ծրագրի արժեքը կազմում է 110.0 մլն դրամ կամ 355.0 հազ. ԱՄՆ դոլար: