ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 

Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար Շուշի քաղաքում
գիշերօթիկ հաստատության շենքի վերակառուցման ծրագիր

Համակարգող` ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
հեռ. (374479) 4-53-64, (374479) 4-54-43
ֆաքս` (374479) 7-11-35,
էլ. փոստ` baregortsutyun@mss.nkr.am 
Ծրագրի նպատակը` Ստեղծել գիշերօթիկ հաստատություն, որը կիրականացնի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների, ինչպես նաև երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամքը և դաստիարակությունը:
Ծրագրի շահառուներ` ԼՂՀ-ում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ:
Ծրագրի բյուջեն` Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 650.0 մլն դրամ կամ 2097.0 հազ. ԱՄՆ դոլար:

Հաշվարկները կատարված են 310.00 AMD/USD փոխարժեքով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԼՂՀ Շուշի քաղաքում վերակառուցել 220 տեղանոց գիշերօթիկ հաստատություն: Գիշերօթիկ հաստատության ընդհանուր մակերեսը կազմում է 5000 քառ. մետր: Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 650.0 մլն դրամ կամ 2097.0 հազ. ԱՄՆ դոլար: 1 քառ. մետր մակերեսի հաշվարկային արժողությունը` 130.0 հազ. դրամ կամ 419 ԱՄՆ դոլար:

Ծանոթություն`
ԼՂՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնում իրականացնել գիշերօթիկ հաստատության պահպանման ծախսերը, նաև պատրաստ է քննարկել համաֆինանսավորման տարբերակները:
ԼՂՀ կառավարությունը պատրաստ է քննարկել համաֆինանսավորման տարբերակները:

 

“Արցախբանկ” ՓԲԸ ՀՀ դրամ 223006122111
USD $ 223001101532
EUR € 223002001533

 

Բարերարները և բարեգործական կազմակերպությունները իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակներում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են օգտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող` հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից (ԱԱՀ-ից, մաքսային վճարներից):