ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 

Զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարանների ջեռուցման և
տաք ջրով ապահովման ծրագիր

Համակարգող` ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
հեռ. (374479) 4-53-64, (374479) 4-54-43
ֆաքս` (374479) 7-11-35,
էլ. փոստ` baregortsutyun@mss.nkr.am
Ծրագրի նպատակը` Զոհված ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում:
Ծրագրի շահառուներ` ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում բնակվող զոհված ազատամարտիկների 1160 ընտանիք:
Ծրագրի բյուջեն` Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1259.0 մլն դրամ կամ 4060.0 հազ. ԱՄՆ դոլար:

Հաշվարկները կատարված են 310.00 AMD/USD փոխարժեքով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել Ստեփանակերտ քաղաքում բնակվող 1160 զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանները ջեռուցմամբ և տաք ջրով: Մեկ բնակարանի համար ծախսը կազմում է 1.085 մլն դրամ կամ 3.5 հազ. ԱՄՆ դոլար:
Հաշվարկ 1160 ընտանիքի համար`
1.085 մլն X 1160 = 1259.0 մլն դրամ կամ 4060.0 հազ. ԱՄՆ դոլար:

 

“Արցախբանկ” ՓԲԸ ՀՀ դրամ 223006122111
USD $ 223001101532
EUR € 223002001533

 

Բարերարները և բարեգործական կազմակերպությունները իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակներում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են օգտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող` հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից (ԱԱՀ-ից, մաքսային վճարներից):