Հաստատվեցին բարեգործական ծրագրեր
06.12.2017

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից նոյեմբերի 6-ին, 16-ին, 23-ին և 27-ին  ընդունվել են հետևյալ  որոշումները

 

2017 թվականի սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքից բարերար Վարդան Քերոփի Կիրոյանցի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ շինանյութեր և տարբեր տեսակի  ապրանքներ (որոշում N 152-Ա առ 06.11.2017թ.),

Հարավային Կովկասի Շվեյցարական հիմնադրամի կողմից իրականացվող §Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղի և գյուղի    38 բնակելի տների գազաֆիկացում¦ ծրագրի մասին (որոշում N 153-Ա առ 06.11.2017թ.),

2017 թվականի հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից բարերար Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքնարի բաշխման՝ տարբեր տեսակի էլեկտրոնային, տեխնիկական և այլ ապրանքներ (որոշում N 154-Ա առ 16.11.2017թ.),

§Հայաստան¦ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող §Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղի բնակիչներ Սամսոն Հարությունյանի և Սաթենիկ Սարգսյանի ընտանիքի համար բնակելի տան կառուցում¦ ծրագրի մասին (որոշում N 155-Ա առ 16.11.2017թ.),

§Հայաստան¦ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող §Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի կենցաղի տան կառուցում¦ ծրագրի մասին (որոշում N 156-Ա առ 16.11.2017թ.),

§Հայաստան¦ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող §Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի կոյուղու կոլեկտորի  կառուցում¦ ծրագրի մասին (որոշում N 157-Ա առ 23.11.2017թ.),

§Հայաստան¦ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող §Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակչուհի Ալվինա Մուրավիկի Մուսայելյանի բազմազավակ ընտանիքի համար բնակելի տան կառուցում¦ ծրագրի մասին (որոշում N 158-Ա առ 27.11.2017թ.),

§Հայաստան¦ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող §Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի նոր կառուցվող դպրոցի և մանկապարտեզի շենքերի կաթսայատան տեխնոլոգիական սարքավորումների մոնտաժում¦ ծրագրի մասին (որոշում N 159-Ա առ 27.11.2017թ.),

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ   22-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում N 160-Ա առ 27.11.2017թ.):