Հաստատվեցին բարեգործական ծրագրեր
10.08.2017

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից հուլիսի 13-ին և 21-ին ընդունվել են հետևյալ  որոշումները`

 

 §Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի ՈՒխտաձոր գյուղի բնակիչներ Սերգեյ Վլադիկի Նահապետյանի և Նաթելլա Վիլենի Գրիգորյանի բազմազավակ ընտանիքի համար չորս սենյականոց բնակելի տան կառուցում» ծրագրի մասին (որոշում N 83-Ա առ 13.07.17թ.),

§Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի բնակիչ Վաչագան Ցականյանի բազմազավակ ընտանիքի համար չորս սենյականոց բնակելի տան կառուցում» ծրագրի մասին (որոշում N 84-Ա առ 13.07.17թ.),

2017 թվականի հուլիսի 1-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից բարերար Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` տարբեր տեսակի տուրիստական ապրանքներ (որոշում N 85-Ա առ 21.07.17թ.),

2017 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության §Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման՝ տարբեր տեսակի բժշկական ապրանքներ (որոշում N 86-Ա առ 21.07.17թ.),

Թուֆենկյան Բարեգործական Հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղի դպրոցի չորս  նոր դասարանների կառուցում» ծրագրի մասին (որոշում N 87-Ա առ 21.07.17թ.),

§Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի գյուղապետարանի, բուժկետի, ակումբի, հանդիսությունների տան վերակառուցման և շրջակա տարածքի բարեկարգման նախագծում» ծրագրի մասին (որոշում N 88-Ա առ 21.07.17թ.).