Հաստատվեցին բարեգործական ծրագրեր
06.06.2017

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից մայիսի 03-ին, 15-ին և 31-ին ընդունվել են հետևյալ  որոշումները`

·           §Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում 150 տեղանոց հանդիսությունների տնով համայնքային կենտրոնի կառուցում» ծրագրի մասին (որոշում N 49-Ա առ 03.05.17թ.),

·           §Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում փոքր ֆուտբոլային դաշտի կառուցում» ծրագրի մասին (որոշում N 50-Ա առ 03.05.17թ.),

·           Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 22-ի թիվ  18-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 51-Ա առ 03.05.17թ.),

·           2017 թվականի ապրիլի 10-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքից բարերար Վարդան Քերոփի Կիրոյանցի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ շինանյութեր և օդային զտիչ CAT էքսկավատորի համար (որոշում N 52-Ա առ 15.05.17թ.),

·           2017 թվականի ապրիլի 11-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքից բարերար Վարդան Քերոփի Կիրոյանցի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ շինանյութեր և յուղային զտիչ CAT էքսկավատորի համար (որոշում N 53-Ա առ 15.05.17թ.),

·           2017 թվականի ապրիլի 29-ին Ֆրանսիայի Հայ-Մեդ մարդասիրական ասոցիացիայի և Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից բարերար Տատյանա Օգանեսյանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ տարբեր տեսակի բժշկական սարքավորումներ (որոշում N 54-Ա առ 15.05.17թ.),

·           2017 թվականի մայիսի 02-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության §Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման՝ դեղորայք (որոշում N 55-Ա առ 15.05.17թ.),

·           2017 թվականի մայիսի 02-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի բարերար Քրիստին Ավակյանի կողմից Արաբական Միացյալ Էմիրություններից  Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքի բաշխման՝ 1 (մեկ) հատ Kawai SK-7 մոդելի ռոյալ նստարանով (որոշում N 56-Ա առ 15.05.17թ.),

·           Բարերար Միշել Տանկրեզի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի համայնքային կենտրոնում բեմի կառուցում» ծրագրի մասին (որոշում N 57-Ա առ 15.05.17թ.),

·           Բարերար Միշել Տանկրեզի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի համայնքային կենտրոնում բեմի կառուցում» ծրագրի մասին (որոշում N 58-Ա առ 15.05.17թ.),

·           §Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող §§Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության Ստեփանակերտ քաղաքի մասնաճյուղ – կլինիկայի համար կահույքի պատրաստում» ծրագրի մասին (որոշում N 59-Ա առ 15.05.17թ.),

·           Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 09-ի թիվ 30-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություն կատարելու մասին (որոշում      N 60-Ա առ 15.05.17թ.),

·           §Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքի բնակիչներ Գարիկ Պետրոսյանի և Էվելինա Բալասանյանի բազմազավակ ընտանիքի համար բնակելի տան կառուցում» ծրագրի մասին (որոշում N 61-Ա առ 31.05.17թ.),

·           §Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղի բնակիչներ Ասլան Նալբանդյանի և Հռիփսիմե Մուշեղյանի բազմազավակ ընտանիքի համար բնակելի տան կառուցում» ծրագրի մասին (որոշում N 62-Ա առ 31.05.17թ.),

·           §Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչներ Հրայր և Սուսաննա Պողոսյանների բազմազավակ ընտանիքի համար բնակելի տան կառուցում» ծրագրի մասին (որոշում N 63-Ա առ 31.05.17թ.).