ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արհեստակցական կազմակերպության հաշվետու-ընտրական ժողովը
20.04.2017

Ս.թ. ապրիլի 19-ին տեղի ունեցավ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արհեստակցական կազմակերպության հաշվետու-ընտրական ժողովը։

Կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ արհկոմիտեի նախագահ Նոննա Մարատի Ալահվերդյանը։ Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությամբ հանդես եկավ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արարատ Գեորգիի Բախտամյանը։

Նախարարության արհեստակցական կազմակերպության հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքը գնահատվեց բավարար, իսկ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն և հաստատվեց։ Հաստատվեց նաև արհեստակցական կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրությունը։

Ընտրվեց արհկոմիտեի և վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմ։ Արհկոմիտեի նախագահ ընտրվեց Մելս Արմենի Հակոբջանյանը, իսկ վերստուգիչ հանձնաժողովի  նախագահ Գևորգ Սերժի Գրիգորյանը։

Ժողովի աշխատանքներին մասնակցեցին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, ԼՂՀ արհեստակցական միությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը և պետական հիմնարկների արհմիությունների նախագահ Յուրի Ավանեսյանը։