Հաստատվեցին բարեգործական ծրագրերը
01.02.2016

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2016թ. հունվարի 29-ին ընդունվել են հետևյալ  որոշումները`

 

· Բարերար Միշել Տանկրեզի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ջրամատակարարման  աշխատանքներ» ծրագրի  մասին (որոշում թիվ 01-Ա առ 29.01.16թ.).

· ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ կողմից իրականացվող  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում վեց բնակելի տների կառուցման» ծրագրի  մասին   (որոշում թիվ 02-Ա առ 29.01.16թ.).

·2016 թվականի հունվարի 16-ին Նիդերլանդների «IDA FOUNDATION» կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական  ներկայացուցչության  հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ դեղորայք (որոշում թիվ 03-Ա առ 29.01.16թ.).

·Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի մարտի 30-ի  թիվ 11-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություն կատարելու մասին (որոշում թիվ  04-Ա):