Հաստատվեցին բարեգործական ծրագրերը
01.10.2015

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2015թ. սեպտեմբերի 03-ին, 11-ին, 19-ին ընդունվել են հետևյալ որոշումները`

 

·          «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի գույքի պատրաստում, գնում, տեղափոխում և տեղադրում» ծրագրի մասին (որոշում թիվ 47-Ա առ 03.09.15թ.).

·          2015 թվականի օգոստոսի 20-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների «ARMENIAN CULTURAL FOUNDATION» կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` հրշեջ մեքենա (որոշում թիվ 48-Ա առ 03.09.15թ.).

·          Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 45-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություն կատարելու մասին (որոշում թիվ 49-Ա).

·          Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի մայիսի 08-ի թիվ  23-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություն կատարելու մասին (որոշում թիվ 50-Ա).

·          2015 թվականի օգոստոսի 25-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք, բժշկական և տարբեր տեսակի ապրանքներ (որոշում թիվ 51-Ա առ 19.09.15թ.).