ԾՐԱԳՐԵՐ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

           Աշխատանքի պետական տեսչությունը նախատեսում է`

  • ծրագրային ստուգումների` հաստատված ժամանակացույցի շրջանակներում 2011թ. ընթացքում գործատուների մոտ իրականացնել ստուգումներ և ուսումնասիրություններ (ըստ հաստատված տարեկան ծրագրի` 68 գործատուների շրջանում ` շարունակելով նաև 2008թ.-ից համակարգում նախաձեռնված` գործատուների մոտ մեթոդական խորհրդատվություններ իրականացնելու պրակտիկան
  • ՀՀ գործընկերների հետ համատեղ աշխատանքի պետական տեսչության տեղեկատվական համակարգի նախագծում և անցկացվող ուսումնասիրություններին փոխադարձ մասնակցություն
  • աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող ԼՂՀ այլ իրավական ակտերի տեղեկագրի կազմում, գործատուների համար ուղեցույցների մշակում
  • պետական կառավարման եւ հսկողություն իրականացնող այլ մարմինների, գործատուների, դրանց միությունների, արհեստակցական միությունների եւ աշխատողների կոլեկտիվի ներկայացուցիչների հետ համագործակցության աշխուժացում, գործատուներին շահագրգռելու մեխանիզմների մշակում
  • աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների պահպանման, ինչպես նաև օրենսդրության մեջ կատարվող փոփոխություն-լրացումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հասարակությանը պարբերաբար իրազեկում, սեմինարների եւ խորհրդակցությունների առավել հաճախակի կազմակերպում` դրանցում ընդգրկելով նաև Հայաստանի Հանրապետությունից հրավիրված մասնագետների: