Գործընկերներ

 

       ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար սոցիալական ոլորտի ռազմավարական որոշումների կայացման կողմնորոշիչը եղել և մնում է մարդու բարեկեցությունն ու սոցիալական զարգացումը:  Այդ նպատակի իրագործմանն են ծառայում նաև նախարարության շփումները տարբեր պետական և ոչ պետական կառույցների ու անհատների հետ:
       ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալականհարցերի նախարարության հետ: Երկու նախարարությունների միջև համագործակցության արդյունքում  միշտ էլ դրական տեղաշարժերի, բարեփոխումների նախադրյալներ են ստեղծվել: Որ համագործակցությունը բավական ակտիվ է և արդյունավետ, անկասկած, կարելի է արձանագրել նաև բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված կյանքի կոչվող նոր ծրագրերի  թվով  ու բովանդակությամբ:
       Նախարարությունը ակտիվ  համագործակցում է նաև  ՀՀ  "Նորք"  տեղեկատվավերլուծական կենտրոնի  հետ, հատկապես նոր տեղեկատվական բազաների ներդրման առումով: Կենտրոնի աջակցությամբ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղադրվել են 9 ծրագրեր. էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության "Էլգիր", աշխատանք փնտրողների և գործատուների հաշվառման "Գործ",  հաշմանդամների հաշվառման  "Փյունիկ", "Աշխատանքի տեսչություն",  անհատական հաշվառման "Պառնաս" և կենսաթոշակային "Արաքս", անձնակազմի կառավարման, պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման և ամուսնության նպաստի համակարգերի հաշվառման տեղեկատվական համակարգեր, սոցիալական քարտերի համալիր բազա` ընդլայնված որոնման հնարավորություններով:
       ՀՀ ԱՍՀՆ անմիջական միջամտությամբ "Նորք" ՏՎԿ-ի կողմից ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է հատկացվել համապատասխան սարքավորումներ և նյութեր՝ Ստեփանակերտում սոցիալական ապահովության քարտերի տպագրությունը կազմակերպելու և համակարգի ներդրման տեմպերը ակտիվացնելու համար:
       2009թ.  "Նորք" ՏՎԿ կողմից մշակվել է նաև ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջը, որը  լուսաբանում է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը և համացանցից օգտվողներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ սոցիալական ոլորտին վերաբերվող օրենսդրական դաշտին, նախարարության կառուցվածքին, գործունեության ոլորտներին, նախարարության կողմից կյանքի կոչվող ծրագրերին: Կայքէջը կարևոր դեր է կատարում սոցիալական հարցերի ապահովության բնագավառներում պետական քաղաքականության և նախարարության գործունեության թափանցիկության ապահովման, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների գործունեության արդյունավետության ու հասցեականության բարձրացման, նախարարություն-հասարակություն անմիջական կապի ամրապնդման գործում:
        Նախարարությունը համագործակցում է նաև  ՀՀ այլ կազմակերպությունների հետ: Այսպես.
2009թ. նոյեմբեր ամսում  տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար "Արև" ծրագրի շրջանակներում համակարգչային ուսուցումը կազմակերպելու նպատակով ԼՂՀ են հրավիրվել  Երևանի Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաներիգիտահետազոտական ինստիտուտից  բարձրակարգ մասնագետներ: 2010թ. օգոստոս ամսում  կազմակերպվեցին  հերթական համակարգչային դասընթացները` տեսողությունից զուրկ 12 հաշմանդամների համար: 
        2009թ. նոյեմբերին լսողական խնդիրներ ունեցողներին աջակցելու ակցիային իր մասնակցությամբ արձագանքել է Մխիթար Հերացու անվան Երևանի բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջի ամբիոնի դոցենտ, "Արմենիա"  հանրապետական բժշկական կենտրոնի ականջի միկրովիրաբուժական բաժնի վարիչ, "Արֆա-մեդ" ՍՊԸ լսողական կենտրոնի տնօրեն Գարեգին Միրաքյանը, ով արդեն 3 տարի է ակտիվ մասնակցում է մեր հանրապետությունում լսողական խնդիրներ ունեցող քաղաքացիներին աջակցելու ակցիային: Բացի լսողական ապարատների տեղադրումից, բժշկի  կողմից նաև խորհրդատվություն է տրամադրվել ավելի քան 200 քաղաքացիների:  2010թ. ծրագրից օգտվել են 81 հաշմանդամներ և կենսաթոշակառուներ: Ընդ որում` լսողական սարքերի տեղադրման ծառայությունը մատուցվել է ՀՀ "Էրեբունի" բժշկական կենտրոնի լսողական սարքերի նորոգման և ներդիրների պատրաստման մասնագետի կողմից` ԼՂՀ առողջապահության նախարարության "Արմինե Փակումեանի անվան պոլիկլինիկա" ՓԲԸբժշկի մասնագիտական խորհրդատվության հիման վրա: 
          Ծրագիրը շարունակական է:
         Համագործակցության շրջանակներում 2009-2010թթ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության հրավերով Արցախում էին գտնվում ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի  պատասխանատուները: Այցի նպատակը ԼՂՀ բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնին մեթոդական-խորհրդատվական աջակցություն ցուցաբերելն էր: Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող երկու հանրապետությունների լիազոր  կառույցների փորձի փոխանակումն ու  հաճախակի շփումները` հատկապես վերջին շրջանում, բավական հաճախակի են դարձել: ՀՀ գործընկերների մեթոդական փորձագիտական աջակցությունը համեմատաբար նորաստեղծ ԼՂՀ  ԲՍՓ կենտրոնի մասնագետներին արդեն իսկ շոշափելի արդյունքներ է տալիս:
          Ակտիվ է նաև ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությունը  ՀՀ ԱՍՀՆ Ազգայինինստիտուտի հետ: Այսպես, նախարարության աշխատակիցները գործուղվել են մասնակցելու ՀՀ-ում կազմակերպված աշխատանքային օրենսդրությանը, ժողովրդագրական քաղաքականությանը, ընտանիքի, երեխաների հիմնահարցերին վերաբերող թեմաներով  դասընթացներին:
         Շարունակվում է համագործակցությունը նաև "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության  հետ` համապատասխան տեղեկատվության փոխանակման ձևով:
        ՀՀ ԱՍՀՆ հետ համատեղ մշակվել է "Կենսաթոշակային ապահովության բնագավառում ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին" համաձայնագիրը:
         Կազմակերպվել են սեմինարներ, խորհրդակցություններ: Այսպես.

  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպվել է սեմինար "Ժողովրդագրական իրավիճակը ԼՂՀ-ում և ՀՀ-ում" թեմայով,
  • ՀՀ ԱՍՀՆ Ազգային ինստիտուտից ներկայացած մասնագետների մասնակցությամբ քննարկվել է ՀՀ-ում "Քաղաքացիական ծառայողների վարձատրության մրցունակության բացահայտում" թեմայով կատարված հետազոտության արդյունքների հիման վրա նախապատրաստված զեկույցը: Հետազոտության նպատակն էր հավաքագրել ու վերլուծել տարբեր մասնագիտություններ ունեցող աշխատողների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվությունը:
  • 2008թ. նոյեմբերին ՀՀ Ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Գ.Նալբանդյանի և բաժնի պետ Ա.Մարուքյանի մասնակցությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է սեմինար "Զբաղմունքների դասակարգիչը` որպես աշխատաշուկայի կարգավորման գործիք" թեմայով:
  • 2008թ. ամռանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի, աշխատավարձի քաղաքականության վարչության ներկայացուցիչների, ԼՂՀ սոցծառայությունների տարածքային գործակալությունների, արհմիությունների ֆեդերացիայի և տարբեր շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել է սեմինար-խորհրդակցություն, որի ընթացքում կարևորվել է, մասնավորապես, պետական ծառայողների վարձատրության միասնական համակարգ ստեղծելու (հայեցակարգ), զբաղվածության ոլորտի տարբեր ծրագրերը կատարելագործելու, աշխատանքի անվտանգ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, վերլուծվել աշխատաշուկայի հետազոտման առանձնահատկությունները, ներկայացվել ՀՀ փորձը:
  • ՀՀ աշխատանքի պետական տեսչության պատասխանատուների մասնակցությամբ 2008թ. մարտին  ԼՂՀ  սոցապահովության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ Ստեփանակերտում  գործատուների շրջանում կազմակերպվել է  սեմինար:


       2011 թվականին ևս  ՀՀ և ԼՂՀ սոցիալական ոլորտում քաղաքականություն իրականացնող երկու նախարարությունները կշարունակեն համագործակցությունը սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագիրն իրականացնելու, այդ թվում` ոլորտի կառավարման և տեղեկատվական համակարգի կարողությունների հզորացմանը, աշխատանքի, զբաղվածության, կենսաթոշակների և սոցիալական աջակցության արդյունավետ և կայուն համակարգի ստեղծմանն աջակցելու հարցերում:
         Համագործակցության ծրագիրն ընդգրկում է համակարգվող ոլորտի գրեթե բոլոր ենթաոլորտները: Այն ներառում է նաև  ԼՂՀ սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատակիցների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ կազմակերպելու մասին դրույթներ: 
         Ընթացիկ տարում մասնավորապես նախատեսվում է.

  • անցկացնել և կազմակերպել տարբեր քննարկումներ և սեմինար-խորհրդակցություններ ՀՀ-ում և ԼՂՀ-ում` կենսաթոշակային բարեփոխումների,  հաշմանդամների և տարեցների  սոցիալական պաշտպանության  ոլորտը կանոնակարգող օրեսդրության, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների  նկատմամբ տարվող պետական քաղաքականության պարզաբանման, ժողովրդագրությանը  վերաբերող  թեմաներով, 
  • ապահովել ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ կենտրոնի փորձագետների մասնակցությունը ՀՀ ԲՍՓ գործակալությունում կազմակերպվող սեմինարներին,
  • տրամադրել  անհրաժեշտ խորհրդատվական, մեթոդական և մասնագիտական օգնություն ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներին,
  • աջակցել զբաղվածության ակտիվ ծրագրերի, միջոցառումների իրականացման գործընթացին (այդ թվում աշխատանքի տոնավաճառի, աշխատանքային ակումբների կազմակերպմանը),
  • անցկացնել մոնիտորինգ`  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ոլորտի տարբեր բնագավառներում,
  • կազմակերպել ԼՂՀ ԱԱՆ համակարգի կազմակերպությունների աշխատանքին տեղում ծանոթանալու, ինչպես նաև  գործնական-մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ մասնագետների այցելությունը ԼՂՀ,
  • կազմակերպել աշխատանքային հանդիպումներ ՀՀ աշխատանքի պետական տեսչության և ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության միջև,
  • "Կենսաթոշակային ապահովության բնագավառում ՀՀ կառավարության և ԼՂՀ կառավարության համագործակցության մասին" համաձայնագրի կնքման նպատակով կազմակերպել այցելություն  ԼՂՀ,
  • ապահովել նախարարությունների կողմից հրատարակվող բրոշյուրների, գրքույկների, պաստառների, այլ տպագիր նյութերի փոխադարձ տրամադրումը,
  • կազմակերպել փոխայցելություններ` մեթոդական օգնության տրամադրման և փորձի փոխանակման նպատակով,
  • կազմակերպել մասնագիտական  ուսուցման  և վերապատրաստման  դասընթացներ:

        Կշարունակվի նախարարությունների միջև իրավական ակտերի նախագծերի մշակման և իրավական ակտերի կիրառման բնագավառում համագործակցությունը` նախկինում ձևավորված պրակտիկայի շրջանակներում:
        Նախարարությունը  համագործակցում է նաև  ԼՂՀ նախարարությունների, ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի, տարբեր պետություններում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների, օտարերկրյա պետությունների, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում գործող բարեգործական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև անհատ բարեգործների հետ:
      Համագործակցության ծրագրերի շրջանակներում աշխատանքներ են  իրականացնում նաև ԼՂՀ-ում գործող հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև զոհված և անհայտ կորած ազատամարտիկների միությունների հետ։
       Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ սոցծրագրերի իրականացման արդյունքները վկայում ենտարածքային սոցգործակալությունների (որոնք գործում են ԼՂՀ շրջվարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայությամբ) հետ համագործակցության արդյունավետության մասին: Քանի որ հիմնականում տարածքային սոցմարմիններն են տեղերում սոցխմբերի հետ առնչություն ունեցողները, հետևաբար նաև` խնդիրներին անմիջականորեն իրազեկվողները, նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի մշակման ժամանակ հաշվի են առնվել նաև այդ