ԾՐԱԳՐԵՐ

 

ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

         Զբաղվածության   բնագավառի  հիմնական   նպատակն  է` բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման  համար պայմանների ստեղծումը, ինչը ենթադրում է աշխատաշուկայի պահանջներից ելնելով գործազուրկների և հաշմանդամների աշխատաշուկայում մրցունակության բարձրացումը, երիտասարդների և կանանց զբաղվածության խթանումը, աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի միասնական կարգավորումը, աշխատաշուկայի ժամանակին սերնդափոխությունը, զբաղվածության պետական ծառայությունները քաղաքացիների և գործատուների համար առավել գրավիչ և թափանցիկ դարձնելը:
       Զբաղվածության բնագավառում կարևորվում են օրենսդրական փոփոխությունների շարունակականությունը, աշխատաշուկայի կառուցվածքի որակական և քանակական փոփոխությունները:
        Ոլորտում իրականացվող քաղաքականությունը միտված է աշխատանքի խթանմանը, զբաղվածության խրախուսմանը (այդ թվում նաև` գյուղատնտեսության ոլորտում), տնտեսության մեջ ընթացող զարգացումներին համապատասխան աշխատուժի մրցունակության բարձրացմանը, բնակչության եկամուտների ավելացմանը, զբաղվածության ծրագրերին հատկացված ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև սոցիալապես խոցելի խմբերին զբաղվածության ոլորտ ներգրավելու և նրանց սոցիալական պաշտպանության խնդիրների լուծմանը, աշխատանք փնտրողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և սոցիալական գործընկերության կայացմանն ու զարգացմանը:
       Վերը նշված միջոցառումները կնպաստեն բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովմանը, աշխատաշուկայի կարգավորման, ինչպես նաև բնակչության սոցիալական պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը: Նախատեսվում է նշված միջոցառումները ներառել զբաղվածության ոլորտի զարգացման ռազմավարության մեջ:
        Բնագավառի գործողության շրջանակը ներառում է աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորումը, աշխատանքային պայմանների բարելավումը և սոցիալական գործընկերության զարգացումը:

     Նախատեսվում է.

  • ԼՂՀ-ում աշխատողների անվտանգության և առողջության պահպանության նորմերի և նորմատիվների մշակում և ներդրում, աշխատանքի բնագավառում օրենսդրական դաշտի կատարելագործման, աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմնի` աշխատանքի պետական տեսչության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով պետական հսկողության և վերահսկողության մեխանիզմների կատարելագործում.
  • զբաղվածության խնդիրների կարգավորման նպատակով գործատուների հետ աշխատանքների նոր ձևաչափի մշակում.  
  • 2011թ.-ից` թափուր աշխատատեղերի տոնավաճառի կազմակերպում, որը կհեշտացնի գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպումը, և կօգնի գործատուին գտնել աշխատող, իսկ աշխատանք փնտրողին` աշխատատեղ:

 

 

 

Զբաղվածության կարգավորման 2012 թվականի պետական ծրագիր ...

Զբաղվածության  ոլորտի ամենայա պետական ծրագրեր (ուղեցույց)

"Աջակցություն մասնագետներին" ծրագիր